20Oct
Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական Կարիտասի աշխատակազմը, կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ և պլաստիկե թափոններ:
Վարդաքարի ջրամբարը ոռոգման ջրով է ապահովում Արթիկի տարածաշրջանի 7՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ և Հայրենյաց գյուղերին: Սելավաջրերը բարձրադիր գյուղերից սելավատարներով հասնում են ջրամբար: Սելավատարները շատ գյուղերում նաև աղբատարի դեր են կատարում, իսկ կուտակված աղբը ջրի հետ հասնում է մինչև ջրամբար: