Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը սույն թվականի հուլիսի   19-23-ը կազմակերպել էր բակային ճամբար, թվով 81 երեխաների համար, 61-ը մեր շահառուներն էին, իսկ 20-ը համայնքի երեխաներ էին, որից 13-ը ունեին հատուկ կարիքներ և հաշմանդամություն:

Ճամբարին մասնակցում էին 10-14 տարեկան երեխաները, իսկ արդեն 15-18 տարեկան երեխաները, ինչպես նաև կամավորները, թվով 21 հոգի աշխատում էին որպես ջոկատավար և կազմակերպիչ:

Ճամբարը հագեցած էր բազմաթիվ սպորտային, մշակութային և ինտելեկտուալ խաղերով և գլուխկոտրուկներով:

Օր 1

Ոգեշնչման և ակտիվ մասնակցության օր

Ճամբարի բոլոր առավոտները ճամբարականները սկսել են տողանով ՝ հիմն, աղոթք, մարզանք:

Բացումից անմիջապես հետո ջոկատներում  մեկնարկեցին բուռն աշխատանքները։

Ջուր, Կրակ, Աստղեր և Արև ջոկատները հանդիպեցին Մանվել Գաբրիելյանի հետ, ով բարձրացրեց  ճամբարականների ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը։ Օրն ամոփոփվեց ուրախ երգ ու պարով։

Օր 2

Տաղանդի և գեղեցկության օր

Երեխաները այցելել են «ԿԻԴՈ» զարգացման կենտրոն  և մասնակցել  վարպետաց դասերի՝  ավազաթերապիա, կավագործություն, նկարչություն։ Օրվա երկրորդ հատվածում ճամբարականները իրենց  հնարամտությամբ և երևակայությամբ համապատասխան բեմական հագուստներով և կերպարային դիմահարդարմամբ  հանդես եկան փոքիրկ  հումորաային ներկայացումներով։

Օր 3

Խորհրդավոր «Ֆորտ Բոյարդ»

Ճամբարում  մթնոլորտը  մրցակցային էր։ Սպորտլանդիայում  հաղթելու մեծ ցանկությունն ու ոգևորությունը ջոկատներին մղում էր  անզիջում պայքարի։
Ամեն ինչ ավելի թեժացավ, երբ ազդարարվեց «Ֆորտ Բոյարդ»-ի  մեկնարկը, որի ընթացքում ջոկատները  գտնում էին թաքնված հուշումները, հաղթահարում տարբեր փորձություններ՝ պրպտելով կենտրոնի ամեն անկյուն, հաղթական «բանալին» գտնելու համար։  Ճամբարականների ջանքերը զուր չանցան բոլոր ջոկատերը հաղթահարեցին  դժվարին փորձությունները և հայտնաբերեցին բանալիները։

Օր 4

Նշանբան  և դրոշ փախցնելու օր

Օրը սկսվեց  լարված ջոկատները ծածուկ հետևում էին մեկը մյուսին հակառակորդի դրոշը  ունենալու, նշանաբաններ յուրացնելու համար։ Շատ չանցած աղմուկ աղաղակով ազդարարվեց ջոկատներից մեկի դրոշի գրավումը։ Այնուհետև  թիմերի պայքարն ընթացավ ինտելեկտուալ և երաժշտական խաղերի շուրջ։ «Հավասար կրթություն բոլոր համար» ծրագրի շրջանակներում երեխաները կազմակերպեցին հավասարը համասարին դասընթաց ներառական կրթության հիմունքներ թեմայով:

Օրվա երկրորդ կեսը ստեղծագործական էր թիմերն ունեին տարբեր պարագաներ, նյութեր  և նոր հանձնարարություն՝ «բզբզիկների» պատրաստում BUSY BOARD երեխաների ձեռքերով։

Օր 5

Ճամբարի փակում

Գուշակիր մեղեդին խաղի հաղթող ջոկատները մրցեցին սուպերխաղում, հաղթող ջոկատը  համալրեց իր միավորները։

Հերթը  հասավ ջրային խաղերին։ Ջոկաատները մրցեցին, ջրի պաշար հավաքեցին փուչիկնեով ջուր տեղափոխեցին իրար վրա  ջուր ցողեցին։

Օրվա երկրորդ մասում մրցում էին ջոկատավարները, որին հաջորդեց գունավոր ներկերով իրար ցողելու «հոլի» խաղը։

Օրն ավարտվեց քահանայի օրհնությամբ:

Ճամբարի ավարտին երեխաների քվեարկությամբ չորս ջոկատավարներ ճանաչվեցին լավագույնը: Հաղթող թիմին, որպես մրցանակ, Կենտրոնը հրավիրում է Բոուլինգ խաղալու, իսկ բոլոր ջոկատավարներին «Պոնչիկ Մոնչիկ» սրճարան հյուրասիրության: