Հայաստանում ոչ մի երեխա չպե՛տք է կրթությունից դուրս մնա

Հզոր պետության հիմքը կրթված սերունդն է: Կարևորելով կրթության դերն ու նշանակությունը, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու և ներառված լինելու իրավունքը, Հայկական Կարիտասը իր գործընկերների օգնությամբ շարունակում է աջակցել այն շահառուներին, ովքեր ունեն կրթական կարիքներ: Այս անգամ էլ երեխաներին օգնելու պատրաստակամություն հայտնեց մեր գործընկեր Ավստրիական զարգացման գործակալությունը: Վերջինիս կողմից ֆինանսավորվող «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագրի շահառու հաշմանդամություն ունեցող մի քանի երեխաների և ծրագրի թիրախ մանկապարտեզների տրամադրվեցին համակարգիչներ՝ հաշվի առնելով որոշ չափորոշիչներ: Արտակարգ դրության պայմաններում, երբ կրթվելու միակ տարբերակը մնացել էր հեռավար ուսուցումը, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ դժվարությամբ էին մասնակցում դասերին կամ ընդհանրապես դուրս էին մնացել կրթական գործընթացից՝ չունենալով համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Կրի՛ր դիմակ»-հանրային ակցի

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կամավորական կորպուսի նախաձեռնությամբ, Քովիդ-19 համավարակի կանխարգելման նպատակով, իրազեկման ակցիա իրականացվեց Գյումրիում: Ակցիան իրականացվեց Գյումրու «58» թաղամասում: Ակցիային միացել էին նաև «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրի կամավորները: Ակցիան անցավ «Կրի՛ր դիմակ»-կոչով: Արշավի նպատակն էր հանրության ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսի ընթացքում անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանումը։ Կամավորները, դիմակներ բաժանելուն զուգահեռ, նաև հիշեցրել են սահմանված կանոների մասին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքեր: «Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- նշեցին կամավորները: Մինչ մեծահասակները ստանում էին դիմակներ ու իրազեկման թերթոններ,

Առցանց համաժողով «Խթանելով ներառական կրթության կայացմանը»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Վրաստանը» և «Կարիտաս Գերմանիան» նախաձեռնել են «Խթանելով ներառական կրթության կայացմանը» առցանց համաժողովը «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով: Համաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 23-ին առցանց հարթակում: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում եւ Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը: Ուստի, համաժողովը հարթակ տրամադրեց ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային եւ տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար: Համաժողովին մասնակցեցին Կրթության գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության,

ՊՀԾ-ի և Հայկական Կարիտասի համագործակցությունը ` Հայաստանում խոցելի ընտանիքներին աջակցություն համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս»-ին Քովիդ-19 համավարակի պայմաններում։ Երկու գործակալությունները պարենային աջակցություն են տրամադրել Գյումրի, Արտաշատ և Վանաձոր քաղաքների «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնի, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառուներին։ Գյումրիում, Արտաշատում, և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են Կարիտասի սննդի զամբյուղների հետ միասին, որոնք Կարիտասը պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։ Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտաս»-ի հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ,

«Հայկական Կարիտաս»-ը իր շահառուների և պետության կողքին է:

Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտաս»-ը ձեռք է բերել և մարզպետարանին տրամադրել 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվելու են ինչպես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, այնպես էլ այլ հաստատությունների: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՌԵՆՈՎԱԲԻՍ, Կարիտաս Ավստրիայի /ԻՆՆՍԲՐՈՒԿ/ և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Անհրաժեշտության դեպքում, մնացած գումարով ևս «Հայկական Կարիտաս» ձեռք կբերի և կտրամադրի պահանջված պարագաները: Կարևորելով ժամանակին ստացված օգնությունը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ արագ արձագանքի ու պատրաստակամության համար: «Իրականացվում են կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներ: Ամբողջ աշխարհում մեծ է պաշտպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Ճիշտ է, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայի բացը,