Դեկտեմբեր ամսվա կամավոր 2019թ.

Միսակը 2018թ․սեպտեմբերի 30-ից մինչ օրս հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Սաբինե» փոքր խմբով տան» ծրագրի կամավոր։
«Երեխաների հետ աշխատանքի ընթացքում նպատակ եմ դրել հասնել այն կետին, որտեղ յուրաքանչյուր երեխա կարժևորի և կգնահատի առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը,կկրի այն և կլինի դրա տարածողը» -ասում է Միսակը։ Իսկ իր նպատակին հասնելու համար, Միսակը հետևողական աշխատանք է ծավալում իր փոքրիկ թիմով՝ կազմակերպելով տեսական և գործնական պարապունքներ իրենց կրտսեր ընկերների համար։ Իսկ ինչ է կամավորությունը իր համար հարցին Միսակը պատասխանում է. «Կամավորությունն ինձ համար միջոց է,որն ինձ հնարավորություն է տալիս զբաղվել այն գործով, որը ինձ համար սիրելի է և կարևոր․․․»: