Փտած տնակ կոչվածը սարսափելիորեն աչք է ծագում եւ առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է գոյատեւել ժանգոտած երկաթի այս կույտի մեջ։ Մի սենյակում, որի մի մասը խոհանոցանման տարածք է, ապրում են 6 հոգի՝ երիտասարդ զույգն իր 18, 15, 13 եւ 1.7 տարեկան հասակի 4 երեխաների հետ:

Լոգարանի բացակայությունն այս պատկերն ավելի անտանելի է դարձնում եւ դեպի «լոգարան» քայլերը հիշեցնում են շրջափակման հեռավոր տարիների մի պատկեր: Երիտասարդ կինը, ով մշտապես գրիպով հիվանդ է, եւ ամուսինը, ում ոտնաթաթը անդամահատած է, մեծացնում են երեխաներին առանց տարրական հարմարությունների եւ կայուն եկամուտի: Նույնիսկ Պյութագորասը չէր կարողանա լուծել նրանց ընտանեկան նպաստը եւ մոր արձակուրդային նպաստը ամբողջ ամսվա ծախսերի համար բաժանելու խնդիրը … Հայրը կորցրել է ոտնաթաթն ավերիչ երկրաշարժի հետեւանքով, եւ այդ ֆիզիկական սահամանափակումը խանգարում է մշտական աշխատանք գտնել։ Մայրն աշխատել է մինչեւ վերջին հղիությունը, սակայն այժմ ստիպված է մնալ տանը երեխաներին հոգ տանելու համար։ Մեծ որդին խուլ ու համր է, ունի ոտքերի երկարության տարբերություն, հետեւաբար չի կարող աշխատել կամ սովորել։ Ընտանիքում միակ լուսավոր կետը նորածին չարաճճի աղջիկն է, ով կարծես որոշ չափով ուրախություն է բերել տան մեջ։

Զարմանալի է, որ ընտանիքը շարունակում է առաջ գնալ եւ հույս փայփայել, որ մի օր կկարողանա հաղթահարել այդ դժվարությունները, եւ երեխաներն ավելի արժանավայել կյանք կունենան:

«Հայկական Կարիտաս»-ի շնորհիվ Արմինեն նախ ընդգրկվեց «Առողջ մտածելակերպ՝ առողջ ընտանիք», ապա «Առաջնային առողջության պահպանման» ծրագրերի մեջ, ինչն իրական փրկություն էր եւ գոյատեւման ու հույսի հիմք: