«Հայկական Կարիտաս»-ի երեխաների պաշտպանության եվ անվտանգության ապահովման քաղաքականություն

Երեխաների հետ աշխատող կամ որևէ կերպ առնչվող բոլոր մարմինների, կառույցների և ծառայությունների աշխատանքի հիմքում «երեխայի լավագույն շահի» սկզբունքի պահպանումը պետք է լինի։ Սա նշանակում է, որ կազմակերպության աշխատանքը պետք է կազմակերպվի ելնելով երեք հիմնական ենթասկզբունքից, որոնք են երեխայի պաշտպանությունը վտանգից կամ ցանկացած տեսակի ռիսկերից, երեխայի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև երեխայի զարգացման խթանումը։ Երեխայի պաշտպանությունը հանդես գալով որպես «երեխայի լավագույն շահի» սկզբունքի բաղադրիչներից մեկը, ամրագրված է նաև «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում։ Վերջինումս նշվում է, որ յուրաքանչյուր երեխա իր բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ և պաշտպանությամբ ապահովված լինելու իրավունք ունի։ Երեխայի բարեկեցության համատեքստում պաշտպան լինելու մասին խոսելիս պետք է նկատի ունենալ բոլոր տեսակի կանխամտածված և ոչ կանխամտածված վնասից պաշտպանության ապահովումը։ Ծառայությունում/ ցերեկային կենտրոնում աշխատանքային գործունեության ընթացքում երեխայի պաշտպանության ապահովման և պաշտպան լինելու իրավունքի իրացման տեսանկյունից նախընտրելի է կազմակերպության ներսում երեխաների հետ տարվող աշխատանքների,

Շրջակա միջավայրի էթիկա

Ներածություն «Ոչ թե գիտությունը և տեխնոլոգիան կամ տնտեսական և նյութական զարգացման միջոցները, այլ մարդ անհատը և, հատկապես, անհատների խմբերը, համայնքները և ազգերն են վճռելու ապագան՝ Աստծո կամքով և ազատորեն որոշելով միասնաբար առերեսվել խնդիրներին»: Հայկական Կարիտասը (այսուհետ՝ ՀԿ) կիսում է Միջազգային Կարիտասի տեսլականը՝ տարածելով շրջակա միջավայրի արդարության արժեքներն ու սկզբունքները և ձգտում է դեպի մի աշխարհ, որտեղ մեր շրջակա միջավայրի փոխկապակցվածությանը հետևում է «միասնական պատասխանատվությունը, իսկ մեր ընդհանուր ճակատագրին ընդառաջ ենք գնում համերաշխությամբ», որտեղ երկրի բարիքներից օգտվում են բոլորը և որտեղ ամբողջ արարչագործությունը փայփայում են և պահում վստահելի ձեռքերում՝ հանուն ապագա սերունդների համընդհանուր բարիքի:

Էթիկայի Կանոններ

 Ձգտելով ապրել մեր արժեքների համաձայն. Էթիկայի Կանոններ Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպությունների համար Ներածություն Միջազգային Կարիտասի (այսուհետ՝ ՄԿ) աշխատանքը հիմնավորված, ուղղորդված և սահմանված է Սուրբ Գրքով, Կաթողիկե Եկեղեցու ուսմունքով և Ավանդությամբ, ինչպես նաև կարիքի մեջ ապրողների հետ անմիջական շփման և սիրո վրա հիմնված մտերմությամբ: «Կարիտասը Եկեղեցու հոգատարությունն է իր ժողովրդի հանդեպ» և արտահայտությունն է առավել ուշադրության՝ աղքատների,

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ Միջազգային Կարիտասի Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականություն

Նպատակ Կարիտասը ճանաչում է երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանված լինելու իրավունքը՝ անկախ նրանց սեռից, ռասայական և մշակութային պատկանելությունից և հաշմանդամության տեսակից: Կարիտասը գիտակցում է երեխաների և խոցելի չափահաս անձանց հետ աշխատանքի հնարավոր վտանգները, ինչպես նաև շահառուների՝ իրենց հետ աշխատող անձնակազմի կողմից բռնության և շահագործման ենթարկվելու ռիսկերը։ Կարիտասը կոչված է ստեղծելու և պահպանելու այնպիսի միջավայր, որտեղ խրախուսվում են կազմակերպության հիմնարար արժեքները և կանխարգելվում մարդկանց նկատմամբ բռնության և շահագործման դեպքերը: Կարիտասի անձնակազմը[1] և գործընկերները[2] պարտավոր են հարգել բոլոր անձանց արժանապատվությունը՝ մշտապես դրսևորելով անձնային և մասնագիտական բարձր որակներ:

Վարվեցողության կանոններ՝ Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպությունների աշխատակազմի համար

                                           Կյանքի կոչենք մեր արժեքները Սույն Վարվեցողության կանոնները սահմանում են վարվեցողության և վարքագծի կանոնները, որոնց պետք է հետևեն Կարիտասի բոլոր աշխատակիցները: Այն բխում է Կարիտասի Էթիկայի կանոններից և սերտորեն կապված է դրա հետ, նախանշում է Կարիտասի հիմնական արժեքներն ու կազմակերպական գործելակերպերը: Անձինք, որոնք հոգ են տանում կարիքավորների մասին, պետք է, առաջին հերթին,  լինեն մասնագիտորեն պատրաստված, հիմնարար գիտելիքներ ունենան, թե ինչ և ինչպես անել և պետք է նվիրված լինեն շարունակական խնամատարության գործին: Այնուամենայնիվ, թեև մասնագիտական համապատասխանությունը հիմնարար պահանջ է, սակայն բավարար չէ: Մենք գործ ունենք մարդկային էակների հետ, իսկ մարդկային էակների կարիքներն ավելի են,