Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային  պայմաններում խնամքի ծառայություններ (Արտաշատ)

Ծրագրի տեւողությունը  01.01.2026 – 31.12.2026 Շահառուների թիվը 60 Վայրը ք. Արտաշատ   Նպատակը     Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։   Նկարագրությունը    Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով: Աջակցել շահառուներին ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների,

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրում սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում (Գյումրի)

Ծրագրի տեւողությունը  01.01.2026 – 31.12.2026 Շահառուների թիվը 50 Վայրը ք. Գյումրի   Նպատակը  Նպաստել Գյումրիում տարեցների և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը։ Նկարագրությունը    Ապահովել 50 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց առողջ և արժանապատիվ կյանքը՝ տրամադրելով որակյալ համապարփակ խնամքի ծառայություններ։ Աջակցել շահառուների համայնքային ինտեգրմանը՝ նրանց ներգրավելով տարբեր մշակութային և սոցիալականացման գործընթացներում։   Գործընկերները       Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա Կարիտաս Իսպանիա ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն  

Տնային խնամքի խթանումը Հայաստանում

Ծրագրի տեւողությունը 01.01.2025-31.12.2027 Շահառուների թիվը      Տնային խնամքի կարիք ունեցող 600 (տարեկան Գյումրի-100, Վանաձոր-100) սոցիալապես անապահով անձ (65տ.-ից բարձր միայնակ տարեցներ և 18տ.-ից բարձր հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք),   մասնագիտական ուսուցման կենտրոնների 120 բուժքույրական ուսանողներ (Գյումրի, Վանաձոր), 30 բուժքույրեր պետական հաստատություններից և այլ ծառայություններ մատուցող ՀԿ-ներից, 120 ոչ ֆորմալ խնամողներ/վարդեններ (հարազատներ, ընկերներ և հարևաններ) Վայրը Շիրակի մարզ, ք. Գյումրի              Լոռու մարզ, ք. Վանաձոր Նպատակը   Բարելավել միայնակ տարեցների կյանքի որակը և բարեկեցությունը՝ Հայաստանում կայուն և համապարփակ տնային խնամքի ծառայություններ ստեղծելու միջոցով:

Արժանապատիվ կյանք տարեցներին- տնային պայմաններում խնամքի ծառայություններ տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց

Ծրագրի տևողությունը  01.01.2026 – 31.12.2026 Շահառուների թիվը 25 Վայրը Գեղարքունիքի մարզ, ք․Գավառ   Նպատակը        Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում խնամք տրամադրելով կայուն խնամքի ծառայությունների կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Նկարագրությունը Բարելավել Գավառում ապրող 25 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով: Աջակցել շահառուներին  ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության,

Տաք ձմեռ․ Արժանապատիվ կյանք խոցելի ընտանիքների և տարեցների համար

Ծրագրի տևողությունը՝ 01․12․2020 – ընթացիկ   Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցները, որոնք ընդգրկված են Հայկական Կարիտասի այլ նախագծերում: Այդ թվում՝ 120 տարեց- Գյումրիի «Տնային խնամք տարեցների համար», 50   տարեց- Գյումրիի « Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 200 տարեց- «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոնի աջակցող ծրագիր» 80 տարեց-Վանաձորի «Տնային խնամքի տարեցների համար» 50 հաշմանդամություն ունեցող տարեց-Տաշիրի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 55 հաշմանդամություն ունեցող տարեց-Գավառի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 60 հաշմանդամություն ունեցող տարեց-Արտաշատի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 200 տարեց Գյումրիից 500 անապահով ընտանիքներ