Մարտ ամսվա կամավոր 2019թ.

Սույն թվականի Մարտ ամսվա կամավոր է ճանաչվել Անուշ Էլոյանը։

Անուշը 2014 թվականից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Տաշիրի «Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոն»-ի կամավոր:

Անուշը ակտիվորեն մասնակցում է կենտրոնում իրականցվող միջոցառումներին և աշխատանքներին։ Օգնում է տարեցներին իրենց կենցաղային հարցերում:
Երկարատև կամավորական փորձը՝ Անուշիկի հավաստմամբ, լի է եղել բազմաթիվ ձեռքբերումներով,- «Այստեղ ես սովորել եմ հոգատար լինել շրջապատի նկատմամբ: Կամավորական տարիներն ինձ տվել են դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ուժ, տարեցներին ծնողի պես սիրելու ու նվիրվելու ունակություն»։

«Իմ օրվա երեքից-չորս ժամը ես սիրով եմ տրամադրում տարեցների խնամքին: Երբ մտնում եմ կենտրոն և տեսնում նրանց ժպիտն ու սպասող հայացքները, որպեսզի մեկի մազերը կտրեմ կամ հարդարեմ, մյուսին օգնեմ լողանալ կամ օգնեմ այլ կենցաղային հարցերում, ես զգում եմ, որ նրանց պետք եմ», ասում է Անուշը: