ԱՐԱՄԱԶԴ․ ՍՔԵՅԼ (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման)

Ծրագրի տևողություն․ 2025–2027 Իրականացման վայրը․ Գեղարքունիք, Լոռի, Շիրակ մարզեր, Հայաստանի Հանրապետություն Շահառուների թիվը․ ՔՀԿ-ներ, ՏԻՄ, փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ-ներ) Նպատակը․ Խթանել սոցիալական տնտեսությունը որպես համապարփակ սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքահեն լուծումների առանցքային շարժիչ ուժ Հայաստանի գյուղական տարածքներում։   Նկարագրություն․ ԱՐԱՄԱԶԴ․ՍՔԵՅԼ ծրագիրը ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) զարգացման ռազմավարական և ինստիտուցիոնալ նոր փուլ Հայաստանում: Հիմնվելով նախկին նախաձեռնությունների փորձի վրա՝ ծրագիրն ուղղված է սոցիալական տնտեսության արդյունավետ էկոհամակարգի ձևավորմանը՝ խթանելով կառավարության, քաղաքացիական հասարակության և համայնքների միջև սերտ համագործակցությունը։ Ծրագիրն ուղղված է ազգային քաղաքականության մշակման,

Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2025-շարունակական Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր Շահառուների թիվը՝ 150 երեխա Թիրախ խումբ՝ 6-ից16 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով   Ծրագրի խնդիրներ՝ Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում  

Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ

Ծրագրի տեւողություն` 01.02.2023-30.06.2026 Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝  նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։ Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։ Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ,

Գերմանական բարեկամություն

Գերմանական բարեկամություն Սկիզբ` 2003թ․ Ավարտ` չսահմանված Նախապատմություն` Ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները դեռևս 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով: Առաջին երկու տարիներին (2003թ․, 2004թ․) ընդգրկվել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 11 հեռավոր գյուղերի դպրոցներ` 6-ը Շիրակում եւ 5-ը Գեղարքունիքում: