04Aug
Ըստ ավանդության, երբ Նոյն իջավ Արարատին, տեսավ, որ Տապանի հատակին ինչ-որ գործվածք է առաջացել, շոշափեց, տեսավ, որ բուրդը խոնավությունից սեղմվել է եւ առաջացել է թաղիք՝ առաջին կտորը: Սա մի վկայություն է, որը թաղիքի առաջացումը կապում է Հայկական լեռնաշխարհի հետ: Ժամանակին Հայաստանում թաղիքագործությամբ են զբաղվել բացառապես տղամարդիկ: Թաղքադիր կամ լպուտ լինելու համար ուժ էր պետք բուրդը թաղքելու համար. գզած բուրդը համաչափ փռում էին հատակին, գերանը գլորում վրայով` մինչև ամբողջովին թաղքվելը: Հատկապես հայտնի էին Բիթլիսի լպուտները: Ժամանակին զուգընթաց տղամարդիկ «հետ մնացին» այս արհեստից՝ իրենց տեղը զիջելով կանանց: Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերված թաղիքե գորգերը, նախշազարդ թանթանաներն ու վերմակները խոսուն վկաներն են այն փաստի,









