Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյան – Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Սեբաստիո Հայոց Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց

Անձնական տվյալներ
Ծննդյան տվյալներ: Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 16-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
Ավազանի անուն: Դնկայե Ջորջ Միշելի:

Կրթություն և աստվածաբանական պատրաստություն
1984 թ. – 16 տարեկան հասակում մեկնել է Լիբանան՝ շարունակելու բարձրագույն ուսումը Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության «Տիրամոր Վերափոխում» վանքում:
1987 թ. – Տեղափոխվել է Հռոմ՝ իմաստասիրության և աստվածաբանության ուսումները շարունակելու նպատակով։
1990 թ. – Ավարտել է Դոմինիկյան Հայրերի «Սուրբ Թովմաս Աքվինացի» համալսարանը՝ ստանալով իմաստասիրության բակալավրի աստիճան:
Կարդալ ավելին… >>

Արհ. Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը՝ Հայասատանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդը, նախագահում է «Հայկական Կարիտաս»-ը 2011 թվականից:
Բարձրագույն կրթությունը Տեր Ռաֆայել արք. Մինասյանը ստացել է Զմմառի Պատրիարքական Միաբանության ընծայարանում: Այնուհետեւ 1966թ. ուսումը շարունակել է նախ Հռոմի քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանում եւ սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության վկայականներ, ապա Հռոմի Սալեզյան համալսարանում՝ մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ: 1973թ. – ի հունիսի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Մինչեւ 1980 թ.-ը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978թ. նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկէ եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչեւ 1989թ.-ը:
1980 – 1984թթ. ծիսագիտություն է դասավանդել Բեյրութի Քասլիք Սուրբ Հոգի համալսարանում:
1983 – 1986թթ. եղել է Զալքայի (Լիբանան) Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ: Նրա շնորհիվ կառուցվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցին: Կարդալ ավելին… >>