Հունիս ամսվա կամավոր 2019թ.

Սույն թվականի Հունիս ամսվա կամավոր է ճանաչվել Գայանե Շահբազյանը։

Գայանեն 2014թվ․-ից հանդիսանում է «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր։
Գայանեն երեխաների համար կազմակերպում է զարգացողական խաղեր, սեփական նախաձեռնությամբ կատարում է երեխաների հմտությունների զարգացում նաեւ կատարում է անհատական աշխատանք բարդ խնդիրներով երեխաների հետ: Գայանեն ծնողի նման սրտացավորեն է վերաբերվում յուրաքանչյուր երեխայի, կարողանում է ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, մեծ է Գայանեի դերը բարդ կերակրվող երեխաներին օգնելու գործում։

«Տարիների ընթացքում ինչքան տվել այնքան էլ ստացել եմ երեխաներից դրական էներգետիկա,հանդուրժողականություն,կյանքին նայել այլ աչքերով,փորձել գնահատել նույնիսկ ամենաչնչինը ինչ ունես կյանքում,լինել պոզիտիվ ու լիքը շատ սեր ու ջերմ մթնոլորտ,կամավորությունն էլ դարձել է իմ մասնիկը»-ասում է Գայանեն։