Անահիտ Մանասյանն այցելել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 11-ին այցելել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն։ Այցի ընթացքում կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանը Պաշտպանին է ներկայացրել հաստատության գործունեության պատմությունը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև սաների առօրյան ու նրանց զարգացմանն ուղղված կրթական նախաձեռնությունները։   Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի սաների և նրանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, իրավունքների մշակույթի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունների շրջանակը։ Անահիտ Մանասյանը կարևորել է նմանօրինակ անմիջական շփումները՝ ընդգծելով, որ իրավունքների պաշտպանությունը սկսվում է մարդու արժանապատվության,

Մեկնարկեց Հայաստանում սոցիալական ինտեգրման ՔՀԿ ֆորումը

Պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում սոցիալական ինտեգրման ՔՀԿ ֆորումը, որը  հյուրընկալեց ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ներկայացրեց իր հիմնարար գաղափարները, սկզբունքները, վարքագծային կանոնները, գործառույթներն ու համագործակցության ձևաչափերը։   Ֆորումը ստեղծվել է 11 ՔՀԿ-ների կողմից՝ ի պատասխան այն հրատապ սոցիալական խնդիրների, որոնք ի հայտ եկան Արցախի տեղահանությունից հետո։ Տեղահանության հետևանքով կենսական նշանակության խնդիրների առաջ հայտնված բազմահազար անձանց ու ընտանիքների կարիքներին արձագանքելու նպատակով՝ ինտեգրման խնդիրների լուծման անհրաժեշտությունն ու համակարգային մոտեցումների մշակումը դարձան այս նախաձեռնության հիմնաքարը:   Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կազմակերպվել է Three4ResilientArmenia ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության,

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, հաղորդակցություն և տեղեկատվության մատչելիություն» թեմայով եռօրյա դասընթաց

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակներում, որի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծություն» բաղադրիչն իրականացնում է Հայկական Կարիտասը, անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, հաղորդակցություն և տեղեկատվության մատչելիություն» թեմայով եռօրյա դասընթաց: Դասընթացը վարում էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը: Դասընթացի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաշմանդամության հիմնական մոդելները, արդյունավետ հաղորդակցություն և էթիկա, տեղեկատվության մատչելիություն և հեշտ ընթերվող ձևաչափեր: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ գիտելիքներ տեղեկատվությունը բոլորի համար հասանելի ձևաչափերով ներկայացնելու, ինչպես նաև հեշտ ընթերցվող նյութեր պատրաստելու վերաբերյալ: Դասընթացի վերջին օրը մասնակիցներին հանձնարարվեց նաև գործնական աշխատանք,

Ազդարարվեց «Իմ իրավունքը. հաջորդ փուլ» նոր ծրագրի մեկնարկը

Սեպտեմբերին «Իմ իրավունքը. Հաջորդ փուլ. Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում և միևնույն ժամանակ ծրագրի մեկնարկային հանդիպում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Կլոր սեղան-քննարկման նպատակն էր Շիրակի մարզի 6 թիրախ դպրոցներում և 6 թիրախ մանկապարտեզներում ներառական կրթության նախորդ ծրագրի արդյունքների ներկայացումը, ինչպես նաև «Իմ իրավունքը. հաջորդ փուլ» նոր ծրագրի ներկայացումը և փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը։ Միջոցառմանը ներկա էին Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար պարոն Կլաուս Կապերը և Կարիտաս Ավստրիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոունը։ Ներկա էին նաև ծրագրի թիրախ դպրոցների և մանկապարտեզների տնօրենները և ինդեքսի թիմերի համակարգողները: Մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող ծրագրի գործընկեր կազմակերպությունները՝ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին:

Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծության արդյունքների ներկայացում

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակներում, որի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծություն» բաղադրիչն իրականացնում է Հայկական Կարիտասը, հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և գենդերային վերլուծության» արդյունքների ներկայացում:   Վերլուծության նպատակն է ստեղծել տեղեկատվական դաշտ՝ աջակցելու ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով գենդերի և հաշմանդամության վերաբերյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են ներառականությունը և հավասարությունը: Միջոցառումը կազմակերպել էր Հայկական Կարիտասը։   Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից: