Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցների վերապատրաստում-քննարկում աշխատանքային միգրացիայի ոլորտում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի եւ Զբաղվածության պետական գործակալության համագործակցության շրջանակներում ապրիլի 28-ին` Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ վերապատրաստում-քննարկում: Վերապատրաստմանը մասնակցում էին զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներ, Շիրակի մարզի որոշ համայնքների ղեկավարներ, աշխատանքային միգրանտներ եւ աշխատանքային միգրացիայի ոլորտում ակտիվ ներգրավվածություն ունեցող այլ անձինք: Հանդիպման նպատակն էր մասնակիցներին տեղեկացնել միգրացիայի ոլորտի վերջին թարմացումների եւ տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպման արդյունքում մշակվեց հանդիպումների թիրախավորման արդյունավետ գործիքակազմ եւ շահառուներին տրամադրվելիք տեղեկատվության եւ նյութերի թեմատիկան:

Շահերի պաշտպանության ֆորում Դիլիջանում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվարի 21-22-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել էր «ՀՀ-ում երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների շահերի պաշտպանության ֆորում»: Ֆորումը նպատակ ուներ միավորել ՀՀ-ում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում շահերի պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների շուրջ 25 ոլորտային պատասխանատուների երեխաների շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կազմակերպությունների ունեցած լավագույն փորձի ներկայացման եւ փոխանակման համար: Ֆորումի ընթացքում զեկույցներով ներկայացվեցին ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի, Երեխաների Պաշտպանության Ցանցի, ՕքսՖամ Հայաստան գրասենյակի, ՕքԵՋեն Հիմնադրամի, Մոր եւ Մանկան Առողջության Դաշինքի եւ «Հայկական Կարիտաս»-ի մոտեցումները շահերի պաշտպանություն իրականացման գործընթացներում: Խմբակային ներկայացումներով էլ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» Հայաստանյան ներկայացուցչության, Մանկական Զարգացման Հիմնադրամի, Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի,