Հունվար ամսվա կամավոր 2020թ.

Հեղինե Ղարիբյանը հանդիսանում է Արամազդ. ՍՄԱՐԹ ծրագրի կամավոր 2019թվականի հունվար ամսից մինչ օրս:

Հեղինեն ներգրվված է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցող համայնքային զարգացման աշխատանքներում՝ իրականացնելով կազմակերպչական աշխատանքներ հանդիպումների, քննարկումնրի և դասընթացների ընթացքում: Ակտիվ համագործակցում է նաև ծրագրի գործընկերների հետ՝ ընդգրկված լինելով ծրագրի մյուս թիրախ մարզերի հետ գործընկերային հարաբերություններում:

Նշենք,որ «Լավագույ կարգախոս կամավորական կորպուսի համար» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց հենց Հեղինեի առաջարկած  «Բարի գործն ուրիշի ձեռքերով չես անի» կարգախոսը:

Կամավորական աշխատանքը Հեղինեի բնութագրմամբ հետևյալն է. «Կամավորությունն ինձ համար եզակի հնարավորություն է ոչ միայն այլոց օգնելու` նրանց կյանքը դեպի լավը փոխելու, այլև օգնում է ինձ փոխել իմ կյանքը: Այն ինձ համար գիտակցություն է, որ օրդ իզուր չես ապրել, օգուտ ես տվել մարդկանց: Մասնակցելով տարբեր ծրագրերի` փորձում եմ մեզ շրջապատող միջավայրը դարձնել, թեկուզ մի փոքր, բայց լավն ու գեղեցիկ:

Կամավորական աշխատանքն օգնում է բարձրացնել ինքնագնահատականը, ընդլայնել մտահորիզոնը, ծանոթանալ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ, տարբեր ծրագրերում փորձ ձեռք բերել: Այն նաև ստեղծագործական լայն ասպարեզ է և մարդուն տալիս է գիտակցություն, որ նա կարևոր է այս կյանքում:

Ներկայիս պրագմատիկ աշխարհում, որտեղ իշխում են մարդկանց ցավին անհաղորդ լինելը, անտարբերությունը, անշահախնդիր արարքիդ դիմաց ընդամենը մի ժպիտ, մի “շնորհակալություն” ստանալը մեծագույն բավականություն է:

Կամավորությունը մեծ պատասխանատվություն է»: