Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 08.07.2026 – 23.08.2026 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր Շահառուների թիվը՝ 130 երեխա Թիրախ խումբ՝ 6-ից16 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Նախագիծը նպատակ ունի նպաստել սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալականացմանը և կրթական զարգացմանը՝ նկարչության, կավագործության, ֆիզիկական դաստիարակության, անգլերեն խոսակցական և պարային ակումբների միջոցով։ Ծրագրի խնդիրներ՝ Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում  

Ինստիտուտների վերափոխում. այլընտրանքային խնամքի մասնագիտացում Հայաստանում

Ծրագրի տեւողությունը. մարտ 2026 – մարտ 2028 Առաջնային շահառուներ. • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (ԱՍՀՆ) • Վերապատրաստված բազմամասնագիտական թիմերի 25 մասնագետ • Բազմամասնագիտական թիմերի կողմից գնահատված 830 երեխա և 18+ տարեկան մեծահասակ • «Սաբինե» փոքր խմբային տներում բնակվող 12 երեխա • Ընդամենը՝ 867 ուղղակի շահառու Երկրորդային / անուղղակի շահառուներ. • Ընտանիքներ և համայնքներ, որոնք օգտվում են խնամքի բարելավված գործելակերպերից • Հայաստանում գործող այլ ընտանեկան տիպի փոքր խմբային տներում բնակվող երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք՝ մոտ 250 անձ Վայրը.

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Վանաձոր  Արտաշատ Գավառ «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր Ծրագրի տեւողությունը` Գյումրի՝  2009 թվ.-ից  – շարունակական                                                  Վանաձոր՝  2010 թվ.-ից – շարունակական Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/  

Տաք Ձմեռ երեխաների համար

Ծրագրի տեւողությունը` 1  տարի Շահառուների թիվը` 150 Վայրը`  Շիրակի մարզ   Նպատակը Բարելավել սոցիալապես անապահով 150 ընտանիքի կենսապայմանները Նկարագրությունը Ջեռուցման միջոցների բաշխումը բարձրացնում է սոցիալապես անապահով 150 ընտանիքի կենսամակարդակը; Վերապատրաստում, արտադրական ակտիվներ և դրամական միջոցների բաշխում՝ 20 ընտանիքի տնտեսական վիճակի բարելավման և կայունացման համար; Կրթաթոշակ 16-25 տարեկան 20 երեխայի՝ նրանց հետագա կյանքn ավելի անկախ և ինքնավստահ դարձնելու համար:   Գործընկերները ` CNEWA Բյուջեն` 40.000  ԱՄՆ դոլար Ծրագրի ղեկավար` Լիլիա Համբարձումյան  

Սաբինե փոքր խմբային տուն. երեխաների շուրջօրյա խնամք ընտանեկանին մոտ միջավայրում

Իրականացման  ժամանակահատված 01.03.2026 – 28.02.2028 Իրականացման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր Շահառուներ  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան մինչև ինը երեխա /միաժամանակ  բնակվող/ և նրանց ընտանիքներ։   Ծրագրի նպատակը. Լոռու մարզում Սաբինե» փոքր խմբային տանը շուրջօրյա խնամք ստացող առանց ծնողական խնամքի մնացած մինչև ինը երեխաների համար ապահովված է անվտանգ և հոգատար ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքը։ Ծրագրի նկարագրություն Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն կենսաբանական կամ այլ  ընտանիքներում ապրելու հնարավորություն: