author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1399 entries.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե. դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամք ընտանեկան պայմաններում» ծրագրում հոգեբանի թափուր հաստիքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Զբաղվածությունը՝ 25%
Տևողությունը՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 7, 2026թ․

 

Հիմնական նպատակը

Ապահովել փոքր խմբով տան երեխաների հոգեբանական բարեկեցությունը, հուզական կայունությունն ու անձնային զարգացումը՝ նրանց անհատական կարիքներին համապատասխան աջակցության և անվտանգ միջավայրի ձևավորման միջոցով։

Պարտականություններ

Իրականացնել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ծնողների հոգեբանական աջակցություն,

Հավատի սփռոցը՝ ապագայի սեղանին /Կարինա Ղազարյան/

Թվում է՝ ժամանակը կարող է սպիացնել վերքերը, մեղմել ցավը, հիշողությունից հեռացնել սարսափն ու վախը։ Բայց կան կորուստներ, որոնք ժամանակը չի կարող ջնջել։ Դրանց հետ պարզապես սովորում ես ապրել՝ հույսը պահելով ներսումդ և ամեն օր մի փոքր ուժ գտնելով առաջ գնալու համար։

Կարինա Ղազարյանը, չնայած երիտասարդ տարիքին, կյանքի ճանապարհին հասցրել է անցնել այնպիսի փորձությունների միջով, որոնք կարող էին կոտրել անգամ ամենաուժեղ մարդուն։ Նա կորցրել է ծնողներին, իսկ 2018 թվականին՝ նաև ամուսնուն։ Զինվորական ամուսինը զոհվել է Արցախում՝ ականազերծման աշխատանքների ժամանակ։ Այդ օրվանից Կարինան ինքը դարձավ իր երեք անչափահաս երեխաների հույսն ու ապավենը։

 

«Փոքրս այդ ժամանակ ընդամենը երեք տարեկան էր։ Չգիտեի՝ իմ վի՞շտը տանեի,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ/ Տնային խնամքի ծառայությունների Մշտադիտարկման, Գնահատման, Հաշվետվողականության և Քաղված դասերի (MEAL) շրջանակի մշակման համար

  1. Ներածություն

Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է սոցիալական, առողջապահական և համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը։ Կազմակերպությունը երկարամյա փորձ ունի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների կազմակերպման և զարգացման ոլորտում՝ համագործակցելով պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ։

Ծառայությունների որակի, արդյունավետության, հաշվետվողականության և շարունակական բարելավման ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել տնային խնամքի ծառայությունների Մշտադիտարկման, Գնահատման, Հաշվետվողականության և Քաղված դասերի (Monitoring, Evaluation, Accountability and Learning – MEAL) համապարփակ շրջանակ։

Տնային խնամքի ծառայությունների արդյունավետ կազմակերպումը պահանջում է հստակ և գործնական MEAL համակարգ, որը հնարավորություն կտա հետևել ծառայությունների որակին,

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / Ավտոմեքենաների վրա GPS և վառելիքի մակարդակի վերահսկման (FLS) համակարգերի մատակարարման և տեղադրման համար

«Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու առաջարկներ կազմակերպության ավտոմեքենաների վրա GPS և FLS համակարգերի մատակարարման, տեղադրման և սպասարկման համար։

Պահանջվող ծառայությունները

  • GPS սարքերի մատակարարում և տեղադրում՝ ավտոմեքենաների տեղաշարժը և երթուղիները դիտարկելու հնարավորությամբ։
  • Վառելիքի մակարդակի սենսորների (FLS) մատակարարում, տեղադրում։
  • Առցանց հարթակի տրամադրում՝ մեքենաների գտնվելու վայրի, երթուղիների պատմության, վազքի և վառելիքի սպառման վերաբերյալ հաշվետվություններով։
  • Համակարգի գործարկում, պատասխանատու աշխատակիցների ուսուցում և տեխնիկական աջակցություն։
  • Սարքավորումների ու տեղադրման աշխատանքների երաշխիքային սպասարկում։

 

Առաջարկում խնդրում ենք ներառել

  1. Սարքավորումների տեխնիկական բնութագրերը և յուրաքանչյուր ավտոմեքենայի համար անհրաժեշտ կազմը։
  2. GPS և FLS համակարգերի տեղադրման ու գործարկման ժամկետները։
  3. Հարթակի հնարավորությունների նկարագրությունը,

Կորսված տան ու չմարող հույսի արանքում. Գայանեն Հարությունյան

2023 թվականին, շատերի նման տուն-տեղ թողնելով, Գայանե Հարությունյանը Ստեփանակերտից իր սկեսրոջ ու երեք դստրերի հետ բռնի տեղահանվեց Հայաստան: Ընտանիքին տեղափոխողը միջնեկ դուստրն էր՝ 20-ամյա Անուշը:

«Հագի շորերով ենք փախել, ոչինչ մեզ հետ չենք վերցրել՝ միայն մի քանի կտոր տաք հագուստ (որքան կտեղավորվեր մեքենայի բեռնախցիկում) ու մեր թխած հացը։ Սակայն այն սարսափը, որն ապրեցինք մինչև Հայաստանի սահմանին հասնելը, անհնար է նկարագրել։ Ղեկին թոռնուհիս էր։ Ադրբեջանցի սահմանապահները, տեսնելով նրան, կանգնեցրին մեքենան։ Ապա տեսնելով, որ տղամարդ չկա, միայն կանայք ու աղջիկներ են, նախ փորձեցին իրենց լեզվով խոսել։ Մենք հասկացրինք, որ չենք հասկանում։ Ոչինչ չասացին, բայց ես զգացի, որ ուզում էին մեքենայում որևէ անթույլատրելի բան գտնել,