Հոկտեմբեր ամսվա կամավոր 2019թ.

Հոկտեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Տոսյա Ավետիսյանը:
Տոսյան հանդիսանում է Հայկական Կարիտասի ԲՀԿ-ի «Արմազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի կամավոր 2019 թվականի մարտ ամսից մինչ օրս։

Տոսյան ծրագրում կատարում է ադմինիստրատիվ և կազմակերպչական բնույթի աշխատանքներ։ Նա մեծ պատրաստակամությամբ և սիրով օգնում է ծրագրի աշխատանքներին, օգնում ծրագրի իրականացմանը:

«Կամավորությունը իմ ընկալմամբ, անշահախնդիր գործունեություն է, որը հանդիսանում է մասնագիտական և այլ հմտությունների զարգացման և մեծ փորձառություն ձեռք բերելու միջոց, ինչպես նաև մեծ հնարավորություններ է ընձեռում տվյալ ոլորտում տեսական գիտելիքների ամրապնդման և պրակտիկ կիրառման համար» – ասում է Տոսյան: