Հունվար ամսվա կամավոր 2019թ.

Սույն թվականի Հունվար ամսվա կամավոր է ճանաչվել Տաթևիկ Ասատրյանը։

Տաթևիկը 2016 թվականից հանդիսանում է Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» և «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերի կամավոր:

Տաթևը «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրում հավասարը հավասարին մեթոդաբանությամբ ուսուցանող է, իսկ «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում դպրոցներում վարել է բանավեճի ակումբներ:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրի դասընթացներին որպես դպրոցի ներկայացուցիչ մասնակցությունս խթան հանդիսացավ այդ ծրագրում որպես կամավոր ներգրավվելու:
Կամավորությունը ինձ համար ապրելակերպ է։ Երբ գիտակցում ես, որ ինչ-որ մեկին օգնել ես, բարի գործ ես կատարել, շատ լավ ես քեզ զգում։
Իմ մեջ շատ բան է փոխվել Կամավորական աշխատանքի շնորհիվ՝ շատ հմտություններ եմ ձեռք բերել, որոնք ինձ համար հենց կյանքի հմտություններ են։ Կամավոր լինելով ինքդ շատ բան կարող ես փոխել երկրում. մարդկանց սովորեցնում ես հոգատար լինել և հոգ տանել միմյանց մասին, փոքր թվացող խնդիրներ ես բարձրացնում և փակում որոշ բացեր։

Շատ ուրախ եմ, որ կամավոր եմ ու կարող եմ մարդկանց օգնել ու օգտակար գործեր անել», – ասում է Տաթևիկը: