Նոյեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Սերինե Ղազարյանը

Սերինեն 2017թ. Փետրվար ամսից մինչ օրս հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Տաշիրի «Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոն»-ի կամավոր:

«Ծերերի կենտրոնում շահառուների հետ կատարում ենք անհատական և խմբային աշխատանքներ: Ներկայացնում ենք բազմաթիվ տեղեկություններ, նրանց համար կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ, ժամանցային խաղեր, ինչպես նաև անցկացնում ենք տարբեր մրցույթներ: Տարեցներին տալիս ենք կենցաղային, սոցիալական ու հեգեբանական խորհրդատվություն»-կենտրոնում իր գործունեության մասին ներկայացրեց Սերինեն:

Ի՞նչ է կամավորությունը իր համար հարցին Սերինեն պատասխանեց. «Կամավորությունը ինձ համար անհատույց և սիստեմատիկ աջակցություն է տարեցներին կամ հաշմանդամության խնդիր ունեցող անձանց»