Փոփոխության առաջամարտիկները Սովորելով ՄԻԱՍԻՆ մենք սովորում ենք ապրել ՄԻԱՍԻՆ

«Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական եւ համապատսխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում փետրվարի 21-23-ը Էջմիածնի «Մաչանենց տուն» հյուրատան մշակութային մթնոլորտում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց այն աշակերտների համար, ովքեր դառնալով պատանի դասընթացավարներ` տարածելու են ներառական կրթության արժեքները իրենց դպրոցների հասակակիցների շրջանում, որպեսզի միասին կառուցեն ավելի ներառական դպրոցներ եւ դառնան իրենց դպորցներում փոփոխություններ նախաձեռնող ուժը: Դասընթացավար Արտաշես Տոռոզյանի օգնությամբ մասնակիցները ծանոթացան ներառական կրթության սկզբունքներին, իրենց իրավունքներին ու պարտականություններին, ներառական դպրոցի լավագույն օրինակներից մեկին՝ Ֆիննական դպրոցին, ձեռք բերեցին դասընթաց վարելու հմտություններ, ինչպես նաեւ աշխատեցին խմբերով եւ ներկայացրեցին իրենց առաջարկությունները: Պատանի գաղափարակիրների այս թիմը շարունակելու է հանդիպումները՝ իրենց փորձն ու հաջողությունները միմյանց հետ կիսելու եւ նոր գաղափարներ քննարկելու համար:

Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական

Սույն թվականի հունվարի 30-ից 31-ը Դիլիջան քաղաքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական» թեմայով «Բաց տարածք» ձևաչափով հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության բաժնի պետ Արմինե Սիմոնյանը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը և Հրանտ Այվազյանը, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի մարզպետարանների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպման առաջին մասում ներկայացվեց «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի հիմնական նպատակները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ արդյունքները:

Ճանաչողական այց «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» կենտրոն

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում ծրագրում ներգրավված երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ կազմակերպվեց այց «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» կենտրոն: Ճանաչողական այցի ընթացքում երեխաները ծանոթացան կենտրոնի շահառու երեխաների հետ: Այնուհետև կենտրոնի աշխատակիցները ծնողներին ներկայացրեցին, թե ինչ չափանիշներով են ընտրվում կենտրոնի շահառու երեխաները, ինչպիսի աշխատանք է տարվում նրանց հետ և ինչպիսի խմբակներ կան կենտրոնում: Այդ ընթացքում բոլոր երեխաները միասին հասցրեցին մասնակցել խոհարարության, սպորտի, նկարչության և երաժշտության խմբակներին: Միջոցառման ավարտին անակնկալ մատուցվեց բոլոր երեխաներին. նրանք բոլորը միասին զարդարեցին կենտրոնի տոնածառը: Ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը ծնողներին ներկայացրեց, որ Հայաստանում շատ կան այսպիսի կենտրոններ,

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանն այսօր ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Հայաստանի Հանրապետությունում համայնքների կայուն զարգացմանն ուղղված համագործակցային համակարգված քայլեր: Հուշագրի նպատակն է զարգացնել երկկողմ գործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման, խոշորացված համայնքներում տնտեսական զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման և համայնքային կյանքի բարգավաճմանն ուղղված մի շարք այլ ոլորտներում: Հուշագիրը նպատակ ունի նպաստել նաև ֆոնդհայթայթման հնարավորությունների ընդլայնմանը: Նախարար Սուրեն Պապիկյանը շեշտել է հուշագրի ստորագրման նախադեպային բնույթը և հույս հայտնել, որ սա օրինակ կհանդիսանա համայնքների զարգացման հեռանկարներով հետաքրքրված կազմակերպությունների և անհատների համար՝ այս տարբերակով իրենց նպաստն ունենալ համընդհանուր հզորացմանն ուղղված կարևոր գործում.

Բարեգործական 11 կազմակերպության համագործակցությամբ Տավուշի Նավուր գյուղում երկու ծրագիր մեկնարկեց

Կտրուկ հակագրոհով Նավուրի ֆուտբոլային թիմի հարձակվողը գրավում է Չինչինի թիմի դարպասը և բացում հանդիպման հաշիվը: Խաղն ընթանում է լարված պայքարում՝ կողմերի անզիջում գրոհներով և հակագրոհներով: Որպես տրիբունա ծառայող լանջին և դաշտի երկայնքով տեղադրված մի քանի նստարանին տեղավորված նավուրցի երեխաները սատարում են հայրենի գյուղի թիմին՝ վանկարկելով. «Նա-վուր, Նա-վուր»: Նավուրի և Չինչինի ֆուտբոլային թիմերը մի քանի ամիս առաջ նման ֆուտբոլային հանդիպում անցկացնելու հնարավորություն չունեին: Սակայն այսուհետև ոչ միայն Նավուրի, այլև հարևան գյուղերի թիմերը կկարողանան մարզվել և խաղալ նորաբաց ֆուտբոլային դաշտում, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ֆուտբոլային դաշտի վերակառուցման ծրագիրն իրագործել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում,