Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար

Ծրագրի տեւողությունը Նոյեմբեր 2024- նոյեմբեր 2027 Շահառուների թիվը 1545 ուղակի և 6180 անուղակի շահառուներ Վայրը  ՀՀ ողջ տարածք – ձեռնարկատիրության աջակցության բաղադրիչներ (իրականացվում է «Իրիս Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից ) Արարատի, Գեղարքունիքի մարզեր և Երևան (հարակից համայնքներով) – NEXUS բաղադրիչ (կացարանի, զբաղվածության աջակցություն և սոցիալական ինտեգրում) (իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից )   Նպատակը  Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական համախմբմանն ու տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով կայուն և կենսունակ լուծումներ զբաղվածության, ձեռնարկատիրության,

Սոցիալական բնակարանային ապահովման ծրագիր

Ծրագրի տևողություն: 01.02.2025-30.09.2027 Շահառուների քանակ: 80 անձ/22 ընտանիք Թիրախ խմբեր: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ Տեղակայություն: Արտաշատ համայնք, Արարատի մարզ   Նպատակը: ՀՀ-ում պիլոտավորել ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման մոդել: Ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության բնակարանային բարեկեցիկ պայմաններ՝ կիրառելով Բոսնիա և Հերցեգովինայի նմանատիպ փորձը:   Խնդիրները: ՀՀ-ում ստեղծել ոչ առևտրային սոցիալական բնակարանային ֆոնդի նախադեպ՝ համագործակցելով ԱՍՀՆ-ի և Արտաշատ համայնքի հետ: Վերակառուցել ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխան 22 ոչ առևտրային սոցիալական բնակարան:

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցության ծրագիր

Ծրագրի տևողություն: 01.12.2024- 30.11.2027 Շահառուների քանակ: Ուղղակի շահառուներ՝ 7.205, Անուղղակի շահառուներ 50 000   Թիրախ խումբ: Պոտենցիալ և աշխատանքային միգրանտներ, նրանց ընտանիքի անդամներ, ՄՍԾ աշխատակիցներ, երիտասարդ լրագրողներ/ուսանողներ, ՀՀ տարբեր համայնքներում բնակվող ակտիվ երիտասարդներ, համայնքի բնակիչներ, ՀԿ-ներ, ոլորտին առնչվող այլ պետական ինստիտուտներ, ԶԼՄ-ներ, ՀՀ հասարակություն: Նպատակ:  Միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների համաձայն հզորացնել աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների ներուժը՝ խթանելով և նպաստելով նրանց իրավունքների,  շահերի պաշտպանությունը: Խնդիրներ: Կանխարգելել աշխատանքային միգրանտների իրավունքների խախտումները՝ նպաստելով միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության բարձրացմանը,

Frontex «Համատեղ վերաինտեգրման ծառայություններ» (JRS)

Ծրագրի տեւողությունը՝ 2022 թվականի ապրիլ – 2026 թվականի մարտ Շահառուների թիվը` կախված է վերադարձողների քանակի հետ Թիրախ խումբ` ԵՄ անդամ երկրներից կամավոր և հարկադիր վերադարձողներ Վայրը` ՀՀ ողջ տարածք Նպատակը՝ Օժանդակել ԵՄ անդամ երկրներից կամավոր և հարկադիր վերադարձողներին վերաինտեգրվել Հայաստանում:   Խնդիրները՝ Տրամադրել սոցիալական, բժշկական, իրավաբանական և փոքր բիզնեսի ստեղծման աջակցություն: Հայկական Կարիտասը տրամադրում է՝ Աջակցության հետևյալ տեսակներն են առկա ծրագրի շրջանակներում. Հետժամանման փաթեթ –

Վերադարձողներ Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից

Ծրագրի սկիզբը` 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչ այսօր Շահառուների թիվը՝ 2016 – 163 մարդ 73 ընտանիք Թիրախ խումբ` ուղղորդված կամավոր վերադարձածներ Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից Վայրը՝ ՀՀ ողջ տարածք Նպատակը` Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից կամավոր վերադարձածներին օժանդակել Հայաստանում վերաինտեգրման հարցում: Խնդիրները` Տրամադրել սոցիալական օժանդակություն Տան վարձ Կոմունալ ծառայությունների վարձ Կենցաղային տեխնիկա եւ կահույք Շինարարական նյութեր Հագուստ եւ սնունդ եւ այլն Բժշկական հետազոտություններ, վիրահատություններ եւ դեղամիջոցներով այլն Տրամադրել փոքր բիզնես հիմնելու դրամաշնորհներ Գործունեությունը` Ծրագրի գործունեությունը ներառում է,