Անին ամուսնու և չորսամյա դստեր հետ բնակվում էր Արցախի Քաշաթաղի շրջանի Մամարք գյուղում: Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, դստեր հետ տեղափոխվեց Հայաստան: Այդ ընթացքում ամուսինը Արցախում էր՝ պաշտպանելու հայրենիքը: Ընտանիքը շատ ուրախ էր, երբ իմացավ, որ փոքրիկ են ունենալու, սակայն պատերազմի պատճառով շատ խնդիրներ առաջացան. Տան և իրերի կորուստը առաջացրեցին շատ խնդիրներ:
Հայկական Կարիտասի «Բազմակի աջակցություն ԼՂ պատերազմում տուժած բնակչությանը» ծրագրի շրջանակում ընտանիքին տրամադրվեցին սննդային և անկողնային/հիգիենիկ պարագաների փաթեթներ: Անիին առավել շատ ուրախացրել էր նորածնի խնամքի համար անհրաժեշտ տրամադրված իրերը: Անսպասելի էր, ուրախալի և ամենակարևորը շատ անհրաժեշտ ընտանիքի համար:
Անիի ցանկությունը հետևյալն է. Այլևս ոչ մի երեխայի ծնունդ չլինի նման պատերազմական իրավիճակում: