Կազմակերպական զարգացման համերաշխության համակարգ (ԿԶՀՀ)

Ծրագրի տեւողությունը՝ 2019 – ընթացիկ

Շահառուների թիվը՝ Հայկական Կարիտասի ղեկավար եւ գործադիր մարմինը

Վայրը՝ Հայկական Կարիտասի գլխամասային գլասենյակ

Նպատակը՝ Բարելավել կազմակերպության կատարումը, բարձրացնել հաշվետվողականությունը եւ ներդրնել ռիսկերի կառավարման համակարգ։

Նկարագրությունը՝

  • 2016թ․ «Կարիտասի Զարգացման Ֆոնդ» ծրագրի շրջանաներում իրականացվեց Կազմակերպական արտաքին գնահատում, որի հիման վրա կազմվեց Կազմակերպության 5-ամյա Ռազմավարական Ծրագիրը՝ 2017-2021թթ․ համար։
  • Անձնակազմի կողմից վերհանված կառավարման խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով առաջարկվեց Ռազմավարական Ծրագրի թիվ 7 Ռազմավարական Ուղղությունը՝ «Կազմակերպական Զարգացում»։
  • 2018թ․ հունվարին Միջազգային Կարիտասի կողմից կատարվեց արտաքին գնահատում, որի արդյունքում հայտնաբերվեցին բացեր, որոնց լուծում տալու նպատակով եւ մշակվեց սույն Զարգազման Ծրագիրը։
  • Ծրագիրն ունի 4 խնդիր, որոնք են․

1 Բարելավել բարձր մակարդակում որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը՝ պարզ եւ թափանցիկ մեխանիզմների ներդրման միջոցով;

2 Մշակել ՀԿ հաղորդակցության ռազմավարություն, որը կնպաստի կազմակերպության տեսանելիության, ՇՊ եւ ֆոնդհայթայթման խնդիրների իրականացմանը;

3 Բարելավել ֆինանսների պլանավորման եւ կառավարման գործընթացները կազմակերպության մակարդակով;

4 Նպաստել Ռիսկերի Կառավարման համակարգի ներդրմանը։

 

Գործընկերներ՝   Կարիտաս Եւրոպա, Կարիտաս Բելգիա, Կարիտաս Ավստրիա, CAFODCRS, Կարիտաս Իսպանիա, Կարիտաս Ֆրանսիա

Բյուջե՝   70.752 Եւրո, որից 52.552 Եւրոn ԿԶՀՀ ներդրումն է, իսկ 18.200 Եւրոն՝ այլ ներդրում է

Ծրագրի ղեկավար՝ Անահիտ Գեւորգյան