«Հայակական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական խնամքի ցերեկային կենտրոնը հանդես եկավ հանդիսավոր ցերեկույթով նվիրված կենտրոնի գործունեության 11-րդ ամյակին: Տոնական միջոցառումը համախմբել էր կենտրոնի շահառու երեխաներին, նրանց ծնողներին, «Փոքրիկ Իշխան»-ի շրջանավարտներին, կենտրոնի անձնակազմին, կամավորներին և մենթորներին: Հաշվետու միջոցառումը հիմնված էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերի համանուն ստեղծագործության գաղափարախոսության շուրջ՝ ներառելով գեղարվեստական կատարումներ, տեսանյութեր նվիրված կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից մինչև տասնմեկամյա գործունեություն: Կենտրոնի աշխատանքներին աջակցող մենթորները ներկայացրեցին երեխաների հետ իրականացված իրենց աշխատանքը և կենտրոնի կողմից շնորհվեցին վկայագրերով՝ արդյունավետ աշխատանքի, համագործակցության և երեխաների հետ սրտացավ աշխատանքի համար:
Կենտրոնի աշխատակազմը, ի դեմս ծրագրի ղեկավար Արևիկ Թումասյանի, հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ներկայացնելով կենտրոնում մատուցվող ծառայությունները, աշխատանքային հաջողություններն ու ձեռքբերումները:
Տասնմեկամյա գործունեության ընթացքում կենտրոնը ունեցել է 325 շահառու, որից 181 շրջանավարտ:
2021թ.-ին կենտրոնում սպասարկվում է 121 շահառու:
Ծրագիրը ֆինանսավորովում է Հայկական Կարիտասի գործընկերներ` Կարիտաս Ավստրիայի, Կարիտաս Գերմանիայի, Երեք թագավորների շարժման կողմից, և 2021 թվականից մինչև այժմ համաֆինանսավորվում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կողմից: