Հոկտեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Քրիստինե Մակարյանը

Քրիստինեն 2021թ. հունիս ամսից մինչ օրս հանդիսանում է Հայկական Կարիտաս» բարեսիրական հասրակական կազմակերպության հանրային կապեր և հաղորդակցության բաժնի կամավոր:

«Լինելով կամավոր այս բաժնում կարողացել եմ օգտագործել իմ մասնագիտական գիտելիքները, կատարել եմ թարգմանություններ, գրել և խմբագրել եմ տեքստեր, ինչպես նաև շփվել եմ շահառուների հետ, որը ամենահետաքրքիր փորձությունն է եղել ինձ համար: Աշխատել եմ նաև ընդունարանի բաժնում, որը պարտավորեցնող աշխատանք էր ինձ համար: Շփվելով բազմաթիվ մարդկանց հետ ստացել եմ շատ գիտելիքներ, և որ ամենակարևորն է՝ փորձ»:
Ի՞նչ է կամավորությունը իր համար հարցին Քրիստինեն պատասխանեց. «Կամավորությունը ինքնազարգացման միջոց և մասնագիտական փորձառություն է ինձ համար: Շատ կարճ ժամանակահատվածում կարողացել եմ իմ մեջ բացահայտել այնպիսի գծեր, որոնք նախկինում չէի նկատել և այս ամենը միայն կամավորության շնորհիվ»: