27Jun
Երևանի Հյուսիսային պողոտայում, հունիսի 22-ին, մեկնարկեց «Ստեղծում ենք միասին» երկօրյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրել է շուրջ 50 սիրիահայ և տեղացի ինքնազբաղ անձինք և սոցիալական ձեռնարկություններ` ներկայացնելով ձեռքի աշխատանքներ և զարդեր: Յուրաքանչյուր օր տեղի կունենան նաև ձեռագործի վարպետության դասեր այցելուների համար: Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման նպատակն է` խթանել սիրիահայերի և տեղացիների տնտեսական զարգացումը և նպաստել սոցիալ-մշակութային ինտեգրմանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Լինե Ուրբանը ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին և հաջողություն մաղթելով, նշեց, որ 2014 թվականից ի վեր Եվրոպական միությունը Հայաստանում իրականացրել և իրականացնում է է սիրիահայերին աջակցող 3 ծրագիր,













