Տարեցների միջազգային օրը մեծ ուրախությամբ նշվեց Գյումրու «Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոն»-ում

Հոկտեմբերի 1-ը տոնվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են: «Հայկական Կարիտաս»-ը հավատում է, որ Հայաստանում տարեցներն արժանի են ապրելու արժանապատիվ կյանքով, պետության կողմից ստանալու անվճար բուժօգնություն, օգտվելու սոցիալական և մշակութային, ինչպես նաև տնային խնամքի համարժեք ծառայություններից: Այսօր էլ, օրվա խորհրդով, կենտրոնի անձնակազմն ու կամավորներն արել էին ամեն ինչ, որպեսզի շահառուների համար օրն առանձնանար։ Միջոցառումը մեկնարկեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ողջույնով ու աղոթքով։ «Տեսնելով մեր տարեցների պոտենցյալը ևս մեկ անգամ վստահեցնում ենք,

Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս»-ի Լոռու մարզպետարանի միջև

Հոկտեմբերի 1-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստը նվիրված էր տարեցների միջազգային օրվան և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորում կատարված աշխատանքների 12 տարվա գործունեությանը: Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի` ի դեմս տնօրեն Գագիկ Տարասյանի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի միջև` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի: Ըստ հուշագրի, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը հավաստիացնում է իր լիազորությունների սահմաններում աջակցել և համագործակցել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ` «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում:

Բարեգործական ճաշ՝ ի նպաստ երեխաների

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոի և նրա տիկին Դայան Դել Մոնակոի բարձր հովանու ներքո անցկացվեց բարեգործական ընթրիք, որից գոյացած ողջ հասույթը փոխանցվեց Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան կենտրոն»-ներին՝ ծրագրի շարունակականության ապահովման նպատակով: Ընթրիքին ելույթ ունեցավ «Մալխաս բենդ»-ը: Երեկոյին կայացավ նաև աճուրդ վաճառք, որին ներկայացված էին Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից տրամադրված գնդակներ և մարզաշապիկներ՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ: Աճուրդային հասույթը ևս փոխանցվեց «Փոքրիկ իշխան» կենտրոններին: .football .gallery-icon a img{ width:365px !important; opacity: 1; }

Ֆուտբոլային եռօրյա հրավառություն

ՀՀ-ում Իտալիայի Դեսպան՝ Ն.Գ. Պրն. Վինչենցո Դել Մոնակոյի և նրա տիկնոջ՝ Դայան Դել Մոնակոյի բարձր հովանու ներքո, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը կյանքի կոչեց «Էմիլի Արեգակ» և «Փոքրիկ իշխան» կենտրոնների հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների սաների երազանքը: Սեպտեմբերի 4-ին կենտրոնների սաները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ավանի ակադեմիայում, հանդիպեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանի, Գևորգ Ղազարյանի ու Կամո Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Հայ ֆուտբոլիստները ոչ միայն սիրով պատասխանեցին երեխաների հարցերին, այլ նաև նրանց հետ սեղանի թենիս ու սեղանի ֆուտբոլ խաղացին: Վերջում ֆուտբոլիստները խոստացան՝ հնարավորության դեպքում անպայման այցելել երեխաներին: Սեպտեմբերի 5 սաներին հնարավորություն տրվեց ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին,

Ազդարարվեց «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի ավարտը

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի  19-ին տեղի ունեցավ  Եվրոպական միության, «Կարիտաս Ավստրիա»-ի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի  կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ֆինանսավորվելով Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և «Կարիտաս Ավստրիա»-ի կողմից՝ «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականցվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա։ Ծրագրի շրջանակներում 2018 սեպտեմբերի 14-ին Գյումրիում իր դռները բացեց տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը՝ օգնելու համար բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները, ստեղծել ներառական միջավայր, բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Այստեղ Գյումրիի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն  նաև վայելելու համեղ հացի տեսականի,