Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի ներառական «Արեգակ» փուռը- սրճարանը

Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ-և սրճարանը: Գյումրու հենց կենտրոնում՝ Աբովյան 242 հասցեում այսուհետ կգործի ներառական սրճարանն ու փուռը, որտեղ կաշխատեն բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդները և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Սրճարանի և փռի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորեց ծրագրի նախաձեռնումն ու կիրառումը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը: Դեսպանն այնուհետ անդրադարձավ եվրամիության կողմից Գյումրիում իրականացվող ծրագրերին:

Սարապատ խոշորացված համայնքի զարգացման հնարավորություններ քննարկվել են ֆորումում

«Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 15-ին Գյումրիում կայացավ «Սարապատ խոշորացված համայնք. զարգացման հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող ֆորումը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Հայկական կարիտաս» ԲՀԿ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Բիոսոֆիա» ՀԿ կոնսորցիումի կողմից իրագործվում է «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից: Միջոցառմանը, բացի մարզային իշխանությունների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, ներկա էին խոշորացված համայնքների բնակիչները: Ֆորումին Սարապատի օրինակով ներկայացվեցին խոշորացված համայնքների խնդիրներն ու արդեն խոշորացումից հետո իրականացված աշխատանքները: 2011 թվականից հանրապետությունում իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիրը՝ որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց:

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է, որն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկվածությունը ընտանիքի խնդիրների և դրա վրա ազդող հասարակական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և այլ գործոնների վերաբերյալ: ՄԱԿ-ի կողմց այս տարվա թեման հռչակվել է «ընտանիքը և ներառական հասարակությունը»: Անկախ վերջին տասնամյակների ընթացքում մարդկային փոխհարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններից, ընտանիքը շարունակում է մնալ հասարակության հիմքը և դրա կայուն զարգացման երաշխիքներից մեկը: Առաջին հերթին մեծ է ընտանիքի դերն ու կարևորությունը երեխայի կյանքում, սակայն այդ դերն էլ ավելի է մեծանում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին, ովքեր ապրում են իրենց ուրույն աշխարհում, շրջապատող միջավայրն ընկալում են այլ կերպ:

Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնում բացվեց «Երիտասարդական կենտրոն»

Գավառնում այսուհետ կգործի երիտասարդական կենտրոն: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Խաղաղության Կորպուսի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և Խաղաղության Կորպուսի կամավոր Քեյլբ Բերֆիլդինի ջանքերի շնորհիվ: Հենց վերջինիս նախաձեռնությամբ վերանորոգվեց և տեխնիկապես համալրվեց կենտրոնը, որն այսուհետ կծառայի ոչ միայն «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներին, այլ նաև համայնքի այլ երիտասարդներին: Կենտրոն հաճախող երեխաներն այսուհետ արդեն ծրագրի շնորհիվ կարող են դասընթացներ, հանդիպումներ անցկացնել հաճելի ու վերանորոգված սենյակում: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված տեխնիկայի շնորհիվ կենտրոնում կարող են անցկացվել համակարգչային դասեր, կամ ֆիլմի դիտումներ: Մայիսի 25-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացում: Բացմանը ուրախ էին ոչ միայն Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներն,

Հայկական Կարիտասի ներկայացրած ծրագիրն անցել է հաջորդ փուլ

Հայկական Կարիտասը հպարտությամբ հայտարարում է, որ «Երիտասարդական սմարթ/խելացի գյուղ» ծրագիրն անցել է կիսաեզրափակիչ փուլ և անհամբերությամբ սպասում է նման հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելուն: Ծրագրի նպատակը «Խելացի գյուղ»-ի մոդելի ստեղծումն է, որը ուսուցման և աշխատանքի հնարավորություններ կտա երիտասարդներին, կապահովի ՏՏ ոլորտի ապակենտրոնացումը, կբարելավի տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության ոլորտները՝ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում՝ երիտասարդական նորարարական տեխնոլոգիաների լաբորատորիայի ստեղծման միջոցով: Մրցույթը բավականին թեժ էր, որտեղ 39 երկրներից ներկայացված 731 ծրագրերից ընդամենը 30-ը անցան հաջորդ փուլ: «Երիտասարդական խելացի գյուղ» ծրագրի և կիսաեզրափակիչ անցած մյուս ծրագրերի համար հաջորդ կանգառը եռօրյա դասընթացն է, որը կոչվում է Ակադեմիա, որն այս տարի տեղի է ունենալու Ռումինիայի Կլուժ քաղաքում: