13Sep
ՀՀ-ում Իտալիայի Դեսպան՝ Ն.Գ. Պրն. Վինչենցո Դել Մոնակոյի և նրա տիկնոջ՝ Դայան Դել Մոնակոյի բարձր հովանու ներքո, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը կյանքի կոչեց «Էմիլի Արեգակ» և «Փոքրիկ իշխան» կենտրոնների հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների սաների երազանքը: Սեպտեմբերի 4-ին կենտրոնների սաները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ավանի ակադեմիայում, հանդիպեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանի, Գևորգ Ղազարյանի ու Կամո Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Հայ ֆուտբոլիստները ոչ միայն սիրով պատասխանեցին երեխաների հարցերին, այլ նաև նրանց հետ սեղանի թենիս ու սեղանի ֆուտբոլ խաղացին: Վերջում ֆուտբոլիստները խոստացան՝ հնարավորության դեպքում անպայման այցելել երեխաներին:
Սեպտեմբերի 5 սաներին հնարավորություն տրվեց ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին,