Սեպտեմբերի 8-ին ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոի և նրա տիկին Դայան Դել Մոնակոի բարձր հովանու ներքո անցկացվեց բարեգործական ընթրիք, որից գոյացած ողջ հասույթը փոխանցվեց Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան կենտրոն»-ներին՝ ծրագրի շարունակականության ապահովման նպատակով: Ընթրիքին ելույթ ունեցավ «Մալխաս բենդ»-ը:
Երեկոյին կայացավ նաև աճուրդ վաճառք, որին ներկայացված էին Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից տրամադրված գնդակներ և մարզաշապիկներ՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ: Աճուրդային հասույթը ևս փոխանցվեց «Փոքրիկ իշխան» կենտրոններին: