«Միասին հավաքվելը սկիզբն է, միասին մնալը՝ առաջընթաց, միասին աշխատելը՝ հաջողություն». Հենրի Ֆորդ:

Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները հերթական անգամ միասին հավաքվեցին, աշխատեցին եւ առաջընթաց գրանցեցին՝ այս անգամ ֆորում թատրոնի շրջանակներում: Ֆորում թատրոնի նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես անհատը կարղ է պայքարել և հասարակության հետ միասին հասնել իր երազանքին։ Ֆորում թատրոնում հանդիսատեսը ցանկացած ժամանակ կարող է կանգնեցնել ներկայացումը և փոխարինել դերակատարներից յուրաքանչյուրին, բացի՝ “ճնշողից” եւ ներկայացնել տվյալ իրավիճակից ելքի ուղիները: Սցենարի հեղինակն էր Գյումրու Մտորումների թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս նաև բեմադրության հեղինակն էր, իսկ դերերում ոչ թե արհեստավարժ դերասաններ էին, այլ՝ ծրագրի համագաղափարակիր երիտասարդները: Սա հնարավորություն էր ևս մեկ անգամ արվեստի և անհատական մոտեցումների տեսանկյունից խոսելու ներառական կրթության հիմնական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ ներառելով նաև հանդիսականներին և հրավիրելով նրանց իրենց հույզերով և մտահղացումներով ազդելու ներկայացման վրա:

Երեխա առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը

Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: Նոյեմբերի 20-ին Կարիտաս Հնդկաստանը կազմակերպեց Երեխա առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով՝ հրավիրելով Կարիտաս Կոնֆեդերացիայի երկրների երեխաներին ամբողջ աշխարհից: Գագաթնաժողովին մասնակցում էին գրեթե 100 երեխա առաջնորդներ, ՔՀԿ-ների, միջազգային ՀԿ-ների, Հնդկաստանի և այլ երկրների պետական կառուցների ներկայացուցիչներ:   Գագաթնաժողովին Հայկական Կարիտասը ներկայացրեց խոսնակ Տաթևիկ Ասատրյանը, ով նաև «Իմ իրավունքը:  Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում կազմված երիտասարդական ակումբի անդամ է: Տաթևիկը խոսեց Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների անունից և ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց առջև կանգնեցին երեխաները COVID 19 համաճարակի և Արցախում պատերազմի հետևանքով: Իր ելույթում Տաթևիկը կոչ արեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր հասարակության ամենախոցելի խմբին՝ երեխաներին:

Կարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում

Կարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում Գերապայծառ Հայրեր, Հարգելի Նախագահներ Վրաստանի և Հայաստանի Կարիտասների, Պատվարժան Հայրեր և Քույրեր, Կարիտաս Վրաստանի և Հայաստանի գործընկերներ, Կարիտաս Վրաստանի և Հայաստանի սիրելի ընկերներ, Մենք տոնում ենք Վրաստանի և Հայաստանի Կարիտասի գործունեության 25 տարին: Կարիտաս Վրաստանը և Հայաստանը Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպություններ են,

Հայաստանում ոչ մի երեխա չպե՛տք է կրթությունից դուրս մնա

Հզոր պետության հիմքը կրթված սերունդն է: Կարևորելով կրթության դերն ու նշանակությունը, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու և ներառված լինելու իրավունքը, Հայկական Կարիտասը իր գործընկերների օգնությամբ շարունակում է աջակցել այն շահառուներին, ովքեր ունեն կրթական կարիքներ: Այս անգամ էլ երեխաներին օգնելու պատրաստակամություն հայտնեց մեր գործընկեր Ավստրիական զարգացման գործակալությունը: Վերջինիս կողմից ֆինանսավորվող «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագրի շահառու հաշմանդամություն ունեցող մի քանի երեխաների և ծրագրի թիրախ մանկապարտեզների տրամադրվեցին համակարգիչներ՝ հաշվի առնելով որոշ չափորոշիչներ: Արտակարգ դրության պայմաններում, երբ կրթվելու միակ տարբերակը մնացել էր հեռավար ուսուցումը, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ դժվարությամբ էին մասնակցում դասերին կամ ընդհանրապես դուրս էին մնացել կրթական գործընթացից՝ չունենալով համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Կրի՛ր դիմակ»-հանրային ակցի

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կամավորական կորպուսի նախաձեռնությամբ, Քովիդ-19 համավարակի կանխարգելման նպատակով, իրազեկման ակցիա իրականացվեց Գյումրիում: Ակցիան իրականացվեց Գյումրու «58» թաղամասում: Ակցիային միացել էին նաև «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրի կամավորները: Ակցիան անցավ «Կրի՛ր դիմակ»-կոչով: Արշավի նպատակն էր հանրության ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսի ընթացքում անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանումը։ Կամավորները, դիմակներ բաժանելուն զուգահեռ, նաև հիշեցրել են սահմանված կանոների մասին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքեր: «Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- նշեցին կամավորները: Մինչ մեծահասակները ստանում էին դիմակներ ու իրազեկման թերթոններ,