Կորսված տան ու չմարող հույսի արանքում. Գայանեն Հարությունյան

2023 թվականին, շատերի նման տուն-տեղ թողնելով, Գայանե Հարությունյանը Ստեփանակերտից իր սկեսրոջ ու երեք դստրերի հետ բռնի տեղահանվեց Հայաստան: Ընտանիքին տեղափոխողը միջնեկ դուստրն էր՝ 20-ամյա Անուշը: «Հագի շորերով ենք փախել, ոչինչ մեզ հետ չենք վերցրել՝ միայն մի քանի կտոր տաք հագուստ (որքան կտեղավորվեր մեքենայի բեռնախցիկում) ու մեր թխած հացը։ Սակայն այն սարսափը, որն ապրեցինք մինչև Հայաստանի սահմանին հասնելը, անհնար է նկարագրել։ Ղեկին թոռնուհիս էր։ Ադրբեջանցի սահմանապահները, տեսնելով նրան, կանգնեցրին մեքենան։ Ապա տեսնելով, որ տղամարդ չկա, միայն կանայք ու աղջիկներ են, նախ փորձեցին իրենց լեզվով խոսել։ Մենք հասկացրինք, որ չենք հասկանում։ Ոչինչ չասացին, բայց ես զգացի, որ ուզում էին մեքենայում որևէ անթույլատրելի բան գտնել,

Ֆուտբոլի գնդակից մինչև վարսավիրական մկրատ․ Վալերիի նոր ճանապարհը

25-ամյա Վալերի Ստեփանյանի համար տարիներ առաջ անհավանակն կթվար, որ իր հոբբին ու կենսակերպը դարձած ֆուտբոլի գնդակը մի օր կփոխարինվի մկրատով։ 16 տարեկանից Արցախի ֆուտբոլի հավաքականի կազմում հանդես եկած հարձակվողն այսօր, հանգամանքների բերումով, վարսահարդար է։ Վալերին ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Նա ունի իրենից երկու տարով փոքր եղբայր։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նրա ճանապարհը, սակայն, ընդհատվեց պատերազմի պատճառով։ «Մտադրություն ունեի ծառայությունից հետո շարունակելու ֆուտբոլային կարիերաս, բայց… վեց ամիս էր մնացել զորացրվելուս»,-պատմում է նա։   2020 թվականին, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, ադրբեջանական հարձակման ժամանակ մարտական դիրքերը պաշտպանելիս Վալերին վիրավորվեց։ Նա ձեռքի և ոտքի հատվածներում հրազենային տասը վիրավորում ստացավ,

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հայկական Կարիտասի» «Սաբինե» փոքր խմբով տուն

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող «Սաբինե» փոքր խմբով տուն, որը նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։ 2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից հիմնադրված այս հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտասի (Ինսբրուք)» ֆինանսական աջակցությամբ՝ որպես ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն։ Ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի և անձնակազմի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին և երեխաների խնամքի կազմակերպման առանձնահատկություններին։ Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել սաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու նախասիրություններով, ինչպես նաև նրանց հրավիրել հյուրընկալվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։  

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ / Սոց աշխատողի օգնական/ վարորդ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Եվրամիության վերաինտեգրման ծրագրի» սոց աշխատողի օգնական/ վարորդ պաշտոնի համար   Վայրը՝ ք. Երևան Տևողությունը՝ 2 ամիս /հնարավոր երկարացմամբ 1 տարի/ Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն) Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր Դիմելու վերջնաժամկետը՝ 05.02.2026 /ներառյալ/ Աշխատանքի սկիզբը՝ 10.02.2026 – 31․03. 2026թ․   Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

Բաց մրցույթ/Մանկաբարձ-Գինեկոլոգ

Մանկաբարձ-Գինեկոլոգի ներգրավման մասին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ մանկաբարձ-գինեկոլոգի ներգրավման համար՝ ACTIONS SANTÉ FEMMES ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Աղինի, Սառնաղբյուրի եւ Անիպեմզա բնակավայրերի ամբուլատորիաներում իրականացվող շրջիկ գինեկոլոգիական խորհրդատվությունների և կանխարգելիչ ծառայությունների ծրագրի շրջանակներում։   Հիմնական պարտականություններ Շրջիկ թիմի կազմում Շիրակի մարզի նշված համայնքի ամբուլատորիաներում իրականացնել գինեկոլոգիական, մանկաբարձական և կանխարգելիչ խորհրդատվություններ։ Սպասարկել տարբեր տարիքի կանանց՝ ներառյալ դեռահասներ, հղիներ և դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք։ Անհրաժեշտության դեպքում իրականացնել գինեկոլոգիական ուլտրաձայնային (սոնոգրաֆիկ) հետազոտություն։ Անհրաժեշտության դեպքում կատարել ՊԱՊ քսուքի նմուշառում և ապահովել նմուշների տրանսպորտը հետազոտության վայր։ Լրացնել հաստատված ձևաթղթերով անհատական բժշկական քարտեր յուրաքանչյուր խորհրդատվության համար։ Մասնակցել ծրագրի շրջանակում նախատեսված վիճակագրական/ աշխատանքային հաշվետվությունների պատրաստմանը։ Պահպանել մասնագիտական էթիկան,