Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման նպատակով՝ ԱՍՀ նախարարության ու CRS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic  Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։           Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։ Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

Հայկական Կարիտասն ի պատասխան

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին։ Զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ։ Սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) կայացել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում՝ երրորդ հանդիպումը։ Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան։ Հոկտեմբերի 5-ի վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.632-ի։ Ի պատասխան Արցախից զանգվածային բռնի արտագաղթի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի՝ Հայկական Կարիտասը տրամադրում է.

Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ և «Հայկական կարիտաս» ԲՀԿ միջև

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի  հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։ Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։ Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների,

ԱՄԵՆ․ Տ. ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՆԱՄԱԿԸ ՈԸՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

«Պատուական եղբայրներ եւ սիրեցեալ որդիներ ի Քիստոս, Դեռ լոյս աշխարհ չեկած՝ Քրիստոսը եւ Նրա երկրային ծնողները շատերի դռները բախեցին եւ մերժուեցին, մինչեւ որ օրրան գտան քարայրի մսուրի մէջ: Այն բոլոր չարչարանքները, զրկանքները եւ անտեսուածութիւնը, որ կրեց Քրիստոս՝ պատկերն է բոլոր նրանց, ովքեր այսօր չարչարւում են, տառապում, մերժւում եւ զրկւում իրենց ամենակարեւոր իրաւունքներից: Ուստի, մեր յորդորն է «Հայկական Կարիտասի» անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսը եւ դրանից ճառագող յոյսն ու ուրախութիւնը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ապրում են ծանր պայմաններում, քանզի, անգամ զրկանքի մէջ, Քրիստոս տուեց փրկութեան յոյսը եւ առաջնորդեց մեզ յաւիտենական կեանքի ճանապարհով: Եկէ՛ք վառ պահենք Սուրբ Ծննդեան լոյսը մեր բոլորի սրտերում եւ հոգիներում:

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը: Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ: