ԱՄԵՆ․ Տ. ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՆԱՄԱԿԸ ՈԸՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

«Պատուական եղբայրներ եւ սիրեցեալ որդիներ ի Քիստոս, Դեռ լոյս աշխարհ չեկած՝ Քրիստոսը եւ Նրա երկրային ծնողները շատերի դռները բախեցին եւ մերժուեցին, մինչեւ որ օրրան գտան քարայրի մսուրի մէջ: Այն բոլոր չարչարանքները, զրկանքները եւ անտեսուածութիւնը, որ կրեց Քրիստոս՝ պատկերն է բոլոր նրանց, ովքեր այսօր չարչարւում են, տառապում, մերժւում եւ զրկւում իրենց ամենակարեւոր իրաւունքներից: Ուստի, մեր յորդորն է «Հայկական Կարիտասի» անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսը եւ դրանից ճառագող յոյսն ու ուրախութիւնը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ապրում են ծանր պայմաններում, քանզի, անգամ զրկանքի մէջ, Քրիստոս տուեց փրկութեան յոյսը եւ առաջնորդեց մեզ յաւիտենական կեանքի ճանապարհով: Եկէ՛ք վառ պահենք Սուրբ Ծննդեան լոյսը մեր բոլորի սրտերում եւ հոգիներում:

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը: Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը

«Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը» ծրագիրը մեկն է այն ծրագրերից, որոնք իրականացվում են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից և ուղղված են Արցախյան երկրորդ պատերազմից տուժած ընտանիքների կենսապայմանների բարելավմանը: 3-ամսյա այս ծրագրի շրջանակներում 204 ընտանիք ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, 200 ընտանիքի տրամադրվել է ոչ պարենային ապրանքների փաթեթներ, Արցախից տեղահանված 23 ընտանիք ստացել է բնակարանի վարձավճար, ևս 20 ընտանիքի տրամադրվել է վերանորոգման պարագաներ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով: Ծրագիրը ֆինանսավորվել և իրականացվել է Լեհական համերաշխության հիմնադրամի և «Լեհաստանի ազգային բանկ» հիմնադրամի կողմից: Ծրագրի շահառուների դրական արձագանքները այն գլխավոր ձեռքբերումներն են,

Միշտ կարիքավորի կողքին

Հայկական Կարիտասը, CRS-ի («Կաթոլիկ օգնության ծառայություններ») և USAID-ի («ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն») աջակցությամբ, մեկնարկել էր «Անմիջական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրն Արարատի մարզում։ Այս դժվարին իրավիճակին զուգահեռ, մենք փորձեցինք մեր ամբողջ ներուժով իրականացնել ծրագիրը և ուրախությամբ ենք տեղեկացնում, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ միչև դեկտեմբերի 8-ը ներառյալ (որը միայն բաշխման ժամանակահտվածն է հանդիսանում), մենք, Արարատի մարզի 34 համայնքում, հիգիենայի պարագաներից, տաք ծածկոցներից ու ըստ կարիքի մանկական ու մեծահասակի տակդիրներից կազմված մեր փաթեթների տրամադրումն ավարտեցինք։ Ընդհանուր առմամբ, մենք՝ Հայկական Կարիտասը, CRS-ի և USAID-ի աջակցությամբ, այս ընթացքում տրամադրել ենք 1040 փաթեթ, ծառայելով 884 ընտանիքի (3363 անձ)։ Տեղեկացնում ենք նաև,

Բժշկական արտահագուստից մինչև սննդի փաթեթներ. Հայկական Կարիտասի քայլերը Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու ուղղությամբ

Մինչ բնակչությունը կարանտինի մեջ է և բժիշկները առաջնագծում պայքարում են համավարակի դեմ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր 25 ամյա գործունեությանը, շարունակում է նպաստել երկրում իրավիճակի մեղմացմանը՝ իր կոչմանը համահունչ գործողություններով։ Արտակարգ դրության առաջին իսկ օրերին, կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը՝ տարաբնույթ աջակցություն տրամադրելով համայնքներում։ Առաջին ու ամենակարևոր գործողությունը, Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում, 200 դիմավահան և 200 բժշկական արտահագուստի տրամադրումն էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին և շտապօգնության կայանին։ Սոցիալական ինքնամեկուսացման պայմաններում շատ ընտանիքներ հայտնվեցին դժվարին կացության մեջ։ «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանի 4 մարզում 1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրեց ինչպես իր շահառուներին՝ միայնակ և անժառանգ տարեցներ,