Ապրել կողք կողքի

2019թ. նոյեմբերից մեկնարկեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական և որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը, որի նպատակներից մեկն է Շիրակի մարզի բարձրագույն և միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների վերաբերմունքի փոփոխությունը և նրանց՝ որպես համագաղափարակիրների, մեծ ներուժի օգտագործումը՝ ներառականությունը կրթության մեջ ավելի արագ և սահուն իրականացնելու գործընթացում: COVID-19 համավարակի օրերին, երբ բնակչության մեծ մասը փակված է տանը՝ անկախ տարիքից կամ սոցիալական կարգավիճակից, երազում է պարզապես քայլել փողոցով՝ ունենալով «սահմանափակ կարողություններ»։ Ստորև ներկայացվում է գործընկեր ուսումնական հաստատությունների ուսանողների մտքերը սահմանափակ կարողությունների մասին։ Իոլանտա Խաչատրյան. «Արդեն մեկ ամիս է՝ տանն եմ, զգում եմ, որ այս ամենը վատ է անդրադառնում իմ հոգեվիճակի վրա:

«Հայկական Կարիտասի» գործունեության հոգևոր հիմքի առավել խոր ընկալման և հստակ մարմնավորման ճանապարհին

«Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ., 15, 5: «Կարիտասը»՝ որպես միջազգային բարեգործական կազմերպություն, Աստծո սիրո արտահայտությունն է՝ օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ, «Աստծո ներկայության նշանը՝ մարդկանց մեջ», ինչպես ասում էր Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը: «Հայկական Կարիտասի» Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը վերջերս ասաց. «Կարիտասը Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու զավակն է, կամ պարզապես՝ Աստծու Սուրբ Եկեղեցու բարեգործության գործիքը: Կարո՞ղ եք պատկերացնել. այդ զավակը՝ յուրահատուկ նկարագրով, գալիս է աշխարհ՝ Հիսուսի հետ միասին ասելու. «Եկե՛ք ինձ մոտ՝ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ,

ՀՀ Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետարանններիի և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միջեւ ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր

Սույն թվականի հունիսի 10-ին, 13-ին և 20-ին համապատասխանաբար ՀՀ Լոռու, Շիրակի և  Գեղարքունիքի մարզպետարանների և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վավերացրին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ « Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը: Հուշագրով կողմերը ստանձնում են պարտավորվածություն՝ բազմակողմանիորեն համագործակցել մարզերի համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խոշորացված  համայնքներում: Ծրագրի նպատակն է խթանել գյուղական համայնքների երիտասարդների համար կայուն զարգացման հնարավորությունները, համայնքի կարևոր դերակատարների միջև գործընկերությունը միջոլորտային համագործակցության և մասնակցության ակտիվացման միջոցով:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ու Լոռու մարզպետարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 10-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեցին՝ պարտավորություն ստանձնելով բազմակողմանիորեն համագործակցել մարզի համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ծրագրի ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը: Մարզպետին ներկայացնելով այցի նպատակը Գ. Տարասյանը նշեց, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում: Կարևոր ծրագրերից մատնանշվեց Վանաձորում և Տաշիրում «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին,միգրացիային, տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն:

ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվել է «Սաբինե» ծրագիրը

ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս»-ի կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագիրը: Կարևորելով «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Լոռու մարզում իրականացվող ծրագիրը և «Սաբինե» Փոքր խմբով տան կողմից մատուցվող ծառայությունները, 2019 թվականին ՀՀ պետական բյուջեի «Ընտանիքին, կանանաց և երեխաների աջակցություն» ծախսային ծրագրում ներառվել է «Հայկական Կարիտաս»-ը: «Ընտանեկան փոքր տներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման շրջանակներում հատկացվել է 7.818.8 հազար դրամ: «Հայկական Կարիտաս»-ի տնօրինությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և անձամբ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին՝ այսչափ կարևոր ծրագրին աջակցելու համար: