Միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց Գյումրու թ. 8 դպրոցում

«Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ին Գյումրու թ. 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի մյուս գործընկեր ՀԿ-ները եւս: Քննարկման նպատակն էր աշակերտներին տեղեկացնել միգրացիա երեւույթի, հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ: Սկսվեց բուռն քննարկում դասընթացավարի եւ աշակերտների միջեւ: Աշակերտներից մեկը նշեց. «Միգրացիայի հետեւանքներից մեկը, որն առավել տարածվածներից է, սեռավարակների տարածումն է, մյուսը՝ ուղեղների արտահոսքը»: Աշակերտներից մյուսը նշեց միգրացիայի առավելություններից. «Գնալով մեկ այլ երկիր եւ վերադառնալով` մարդիկ իրենց հետ նոր տեխնոլոգիաներ, հմտություններ եւ գիտելիքներ են բերում»: Խոսվեց նաեւ կանոնավոր եւ անկանոն միգրացիայի մասին: Վերջում աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակները, թե ինչպես կանխել կամ նվազեցնել անկանոն միգրացիան:

Բարերարների այցն Արտաշատի կենտրոններ

Ռաֆայել Սրբազան Մինասյանը եւ Մերձավոր Արեւելքի Կաթողիկե  բարեգործական ասոցիացիայի Ծրագրերի ղեկավար Թոմաս Վարգեսը եւ Հանրային կապերի պատասպանատու Մայքլ Լա Ցիվիտան այցելեցին Արտաշատ` ծանոթանալու այստեղ գործող ծրագրերի հետ: Սկզբում նրանք այցելեցին «Տարեցների տնային խնամք» գրասենյակ եւ հանդիպեցին անձնակազմի հետ եւ քննարկեցին աշխատանքային հարցերը: Ավելի լավ պատկերացում կազմելու համար նրանք նաեւ այցելեցին շահառուներին, ծանոթացան նրանց խնդիրների եւ այն աշխատանքի հետ, որ կատարվում է «Տարեցների տնային խնամք» ծրագրի անձնակազմի կողմից: Այնուհետեւ նրանք այցելեցին «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն: Երեխաները նրանց դիմավորեցին ծափողջույններով եւ ավանդական աղուհացով: Իսկ անձնակազմը հյուրերին ներկայացրեց երեխաների հետ կատարվող աշխատանքը, ինչպես նաեւ ցուցադրվեցին երեխաների ձեռքի աշխատանքները, առօրյա կյանքը, խմբակների աշխատանքը:

Բժիշկ Թոմ Քաթինայի այցը «ՀայկականԿարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

Մայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար: Բժիշկ Թոմ Քաթինան ծնվել է Նյու Յորքում եւ բժշկի դիպլոմը ստացել է Միացյալ Նահանգների Դյուկ համալսարանում: 1990թ.-ին բժիշկ Քաթինան միացավ Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդին, որը, ի դեպ, եղել է «ՀայկականԿարիտաս»-ի առատաձեռն աջակիցը: Մինչ Սուդան մեկնելը, բժիշկ Թոմը եղել է զինվորական բժիշկ, ինչպես նաեւ աշխատել է Քենիայում, այդ թվում Նայրոբիի ետնախորշերում:

Բժիշկ Վիկի Կապրիելյանի կողմից կազմակերպված բարեգործական դասընթաց

Մարդու տարիքի հետ նրա առողջությունը դառնում է ավելի խոցելի և ավելի մեծ ուշադրություն է պահանջում: Հատուկ խնամակալների (հիվանդապահների) կողմից համապատասխան բուժումները, խնամքը եւ դեղորայքի տրամադրումը դառնում է ուղղակի անհրաժեշտություն, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում չի գործում: 2017թ.-ի հունիսը Հայկական Կարիտասի «Տնային խնամք» ծրագրի զարգացման համար կարեւոր շրջափուլ էր: Տեղի ունեցավ 2016թ-ի ամռանը կայացած 3-օրյա անվճար դասընթացների շարունակությունը, որը նախատեսված էր Հայկական Կարիտասի, հայաստանյան խնամքի հաստատությունների եւ ՀԿ-ների բուժքույրերի համար: Այս անգամ եւս, դասընթացները վարում էին բժշկական գիտությունների թեկնածու, ԸԲԱԱ-ի (Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիա) անդամ, Քեմփբելի համալսարանի «բժշկական կրթություն և զարգացում» ֆակուլտետի դեկան Վիկտորիա Կապրիելյանը և նրա թիմը:

Վերապատրաստման դասընթացներ Թոնգ Ջահոնի միջազգային ՀԿ-ի կողմից

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում Հայաստանի, Ղրղզտանի եւ Ռուսաստանի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից 10-ը Հայաստանում էր գտնվում Վալենտինա Չուպիկը, ով ներկայացնում է Թոնգ Ջահոնի միջազգային ՀԿ-ի Մոսկովյան գրասենյակը: Վալենտինա Չուպիկը փորձառու իրավապաշտպան է, ով Ռուսաստանում մասնագիտացված է միգրանտների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այսպիսով, նրա այցի նպատակն էր անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցների, ինչպես նաեւ «Հայկական Կարիտաս»-ի եւ այլ ՀԿ-ների աշխատակիցների համար: Հնարավորինս լայն ընդգրկում ապահովելու համար դասընթացներից երկուսն անցկացվեցին Երեւանում, իսկ մյուս երկուսը՝ համապատասխանաբար Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Դասընթացի ընթացքում մասնակիցները, ովքեր զբաղվում են Ռուսաստան մեկնող միգրանտներին նախամեկնումային խորհրդատվություն տրամադրմամբ,