Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին։ Զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ։ Սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) կայացել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում՝ երրորդ հանդիպումը։ Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան։ Հոկտեմբերի 5-ի վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.632-ի։

Ի պատասխան Արցախից զանգվածային բռնի արտագաղթի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի՝ Հայկական Կարիտասը տրամադրում է.

  • Շիրակի մարզի Թորոս ամառային ճամբարում ապաստան (150 անձ, 33 ընտանիք), սննդի և հիգիենայի պարագաներ (100), տաք ծածկոցներ և անկողնային սպիտակեղեն (ավելի քան 500):
  • ՀԿ-ի սոցիալական աշխատողները ներգրավված են տեղահանված բնակչության կարիքների գնահատման մեջ
  • Կազմակերպության կենտրոնների իրենց դռներն են վացել  բռնի տեղահանված երեխաների և տարեցների առաջ։
  • Հայկական Կարիտատը տրամադրել է տաք կերակուր (3000 տուփ),
  • Սննդային և հիգիենիկ փաթեթներ / Սյունիք, Արարատ/