Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյան

2026 թ. մայիսի 21-ին առցանց տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Համաժողովը: Ժողովի անդամները որպես «Հայկական Կարիտասի» նոր նախագահ ընտրեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանին՝ համաձայն Արևելյան Եկեղեցիների Կանոնագրի և ՀՀ օրենսդրության: Այս ընտրությամբ Արհ. Տ. Գևորգ Նորատունկյանն օրինավոր կերպով ստանձնեց «Հայկական Կարիտասի» նախագահությունը և այսուհետ ղեկավարելու է բարեսիրական կազմակերպության գործունեությունը իր՝ որպես Հայ Կաթողիկէ Առաջնորդ, պարտականությունների հետ միասին:   Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյան Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Սեբաստիո Հայոց Առաջնորդ Հայաստանի,

Տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի 2024 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի 2024 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը, «Հայկական Կարիտաս»-ի տնօրեն Գագիկ Տարասյանը, Կազմակերպական զարգացման պատասխանատու Անահիտ Գևորգյանը, ինստիտուցիոնալ զարգացման պատասխանատուները, ֆինանսական բաժնի և ծրագրերի ղեկավարները:   Մինչ տարվա ձեռքբերումների, բացթողումների և գալիք մարտահրավերների մասին խոսելը, Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը ներկաներին փոխանցեց «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանի երախտագիտությունն ու Հայրական օրհնությունը «Հայկական Կարիտաս»-ի աշխատակազմին:   «Ուզում եմ ոչ միայն խոսենք արդյունքների մասին, այլ նաև փոխանցեմ Հոգևոր Տիրոջ ողջույններն ու երախտագիտությունը:

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման նպատակով՝ ԱՍՀ նախարարության ու CRS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic  Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։           Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։ Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

Հայկական Կարիտասն ի պատասխան

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին։ Զոհվել և վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ։ Սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) կայացել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում՝ երրորդ հանդիպումը։ Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան։ Հոկտեմբերի 5-ի վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.632-ի։ Ի պատասխան Արցախից զանգվածային բռնի արտագաղթի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի՝ Հայկական Կարիտասը տրամադրում է.

Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ և «Հայկական կարիտաս» ԲՀԿ միջև

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի  հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։ Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։ Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների,