«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ` Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Կարապի լճին հարող տարածքում ապրիլի 4-ին բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են սիրիահայերի ձեռքի աշխատանքներ, քաղցրավենիք ու զարդեր: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ –ների այլ ներկայացուցիչները:

Գունավոր զուգագուլպաներով. Գյումրիում նշվեց Դաունի համախտանիշի միջազգային օրը

Վիոլետա Բաղումյանը 14 տարեկան է: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Էմիլի Արեգակ կենտրոնի սան է, ստանում է նաև ներառական կրթություն: Վիոլետան պարել ու նկարել է սիրում. արտ թերապևտ Մարիամ Վարդանյանի օգնությամբ բացիկներ է նկարում, որոնք հետագայում կա՛մ նվիրվում են կենտրոնի այցելուններին, կա՛մ աճուրդ վաճառքի ներկայացվում: Վիոլետան պարել ևս սիրում է, հաճախում է նաև ներառական դպրոց: Վիոլետան դաունի համախտանիշ ունի: Նույն այդ խնդրով ևս 5 երեխա է Էմիլի Արեգակ հաճախում: Վիոլետան ու իր ընկերները գիտեն՝ մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: 2012թ-ից սկսած ՄԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը նշվում է իբրև Դաունի համախտանիշի միջազգային օր: Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը Դաունի համախտանիշի վերաբերյալ և նպաստել առավել ներառական հասարակության կայացմանը:

Ջրաձոր և Արեգնադեմ համայնքների երիտասարդները ձեռք են բերել ոսկերչության մասնագիտական հմտություն

Լուծվել է Շիրակի մարզի սահմանամերձ համայնքների երիտասարդների մասնագիտական խնդիրը: «Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր և Արեգնադեմ համայնքների սոցիալապես անապահով 10 տղամարդկանց ոսկերիչ մասնագետների պատրաստում» ծրագրի շրջանակներում 10 երիտասարդ ձեռք բերեց ոսկերչության և մետաղի գեղարվեստական փորագրության մասնագիտական հմտություն: Ուսուցում անցած երիտասարդները հնարավորություն կունենան հետագայում ծավալելու անհատական եւ ձեռնարկատիրական գործունեություն: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր և Արեգնադեմ համայնքներում, որոնք գտնվում են Հայաստան-Թուրքիա սահմանամերձ գոտում: Գյումրի քաղաքից հեռավորությունը կազմում է 18-28 կմ: ՀՀ կառավարությա նոր որոշմամբ Ջրաձոր և Արեգնադեմ համայնքները ընդգրկված են սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների ցանկում: Ծրագրի ավարտին երիտասարդները հյուրերին ու ծրագրի պատասխանատուներին ներկայացրեցին իրենց աշխատանքները,

Հասարակական կազմակերպությունների միջազգային օրը Հայկական Կարիտասում

Հասարակական կազմակերպությունների միջազգային օրվա խորհրդով պայմանավորված, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, փետրվարի 27-ին ներկայացրեց Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրին մասնակցելու են մարզի 12 դպրոցներ և երիտասարդներ, ովքեր վերապատրաստվում են ծրագրերի շրջանակներում։ Ծրագրային թիմերը, հանդիպման ընթացքում, ներկայացրեցին մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքներն: «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» և «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Ծրագրերը նպատակ ունեն ստեղծել առավել ներառական միջավայր դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստել և ուղղորդել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկա:Ծրագիր ընդգրկված դպրոցներն ինտերակտիվ ճանապարհով ներկայացրեցին առավել ներառական միջավայր ստեղծելու իրենց զարգացման պլաններն ու այն խնդիրները,

Անդրանիկ մասնակցությունը պսակվեց լավագույն արդյունքով

Գյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, 2018 թ-ի մայիսի 25-ին, Վանաձորում, առաջին անգամ մասնակցեց ՀՀ նախագահի մրցանակի՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի երեխաներ՝ ընդհանուր 12 խումբ՝ յուրաքանչյուրը 10 մասնակցով: Ըզրափակիչ մրցույթը տեղի ունեցավ Վանաձորի մարզպալատում: Մրցույթի նպատակն էր ՀՀ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումը, ինչպես նաև հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի կարևորումն ու առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպումը: Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Միջոցառմանը գերազանց ելույթ ունեցան Շիրակի մարզը ներկայացնող թիմերը, որոնք գրավեցին ողջ պատվո պատվանդանը.