ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության միջազգային օր: Պայքարե՛նք մեր առողջության և իրավունքների համար:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրադային երկրներում» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա, ֆլեշմոբ և մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին։ Երիտասարդները կցեցին ավանդական դարձած քվիլտի կտորները, իսկ հետաքրքրված անցորդները, մոտենալով ՁԻԱՀ-ի իրազեկման սիմվոլ հանդիսացող ժապավեն-ստենդին, կարմիր ժապավեններ ամրացրեցին՝ հարգելով ՁԻԱՀ-ի հետևանքով մահացածների հիշատակը։ Մասնակիցները անցորդների համար կազմակերպել էին նաև վիկտորինա: Այնուհետև տեղի ունեցավ մոմերով երթ Թատերական հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ ։ Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության միջազգային օր, սակայն այս օրը նաև հանդիսանում է համաճարակի դեմ պայքարի համայնքային շարժման օր և նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին սոցիալական գիտակցության մակարդակը: Միջոցառման գլխավոր դերում ծրագրի ‹‹Երիտասարդական ակումբն›› էր,

Իրավապաշտպան Վալենտինա Չուպիկի այցը

«Ղրղզստանում, Հայաստանում և Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում էր ծրագրի ռուսաստանյան գործընկեր «Թոնգ Ժահոնի» կազմակերպության իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը: Նրա այցի նպատակն էր վերապատրաստել ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցներին և գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հայ միգրանտներին կարողանանան տրամադրել որակյալ նախամեկնումային խորհրդատվություն: Նա դերային խաղերի միջոցով ներկայացրեց, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանի միգրանտները Ռուսաստանում և թե ինչպես պետք է միգրանտները այս կամ այն դեպքում իրենց դրսևորեն: Եթե Ռուսաստանում բախում եք միգրացիոն բնույթի խնդիրների, կարող եք անվճար խորհրդատվություն ստանալ՝ զանգահարելով +7926 8347602 շուրջօրյա, անվճար հեռախոսահամարով:

Ամփոփվեցին ներառական կրթության ծրագրի երկամյա ընթացքի արդյունքները

Շիրակի մարզը նոր ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության: Մինչ համընդհանուր կրթությանն անցնելը, մարզի 12 դպրոցներում անցկացվել է ուսումնասիրություն, որն իրականացվել է «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում: Փետրվարի 22-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համագումարը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ: Համագումարի մեկնարկեց  Արթիկի թիվ 1 դպրոցի աշակերտների  հեղինակած խորհրդանշական՝ «Մենք բոլորս հավասար ենք»  երգով:  Տերունական միասնական աղոթքի առաջարկով և ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկական Կարիտասի հոգևոր խորհրդատու Տ.

Էկոլոգիապես մաքուր բարձեր «Փոքրիկ Իշխան»-ում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և «Կամավորական կառույցների և կամավորության խրախուսում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագրի շրջանակներում արդեն նախորդ տարվա դեկտեմբեր ամսից իրականացվում էր մի բնապահպանական միկրոնախագիծ: Միկրոնախագծի շրջանակներում Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի սաները և կամավորները «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի փորձագետների օգնությամբ պատրաստել էին օրգանական սննդի մնացորդներից պարարտանյութի ստացման հարմարություն, պլաստիկ շշերից աթոռներ էին ստացել, անվադողերից պատրաստել էին այլընտրանքային տոնածառ, իսկ արկղերից՝ նստարան, սեղան և աթոռ: Այս տարվա հունվարի 16-ի հանդիպանը կամավորները և Փոքրիկ Իշխանի սաները կրկին հանդիպել էին: Այս անգամ նրանք կարում էին ներքնակներ իրենց պատրաստած նստարարանների համար:

Կայացավ «Հայկական Կարիտաս»-ի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Դեկտեմբերի 19-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում՝ գլխավորությամբ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի նախագահ Հայր Ռաֆաէլ Արքպ. Մինասյանի կայացավ կազմակերպության տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: 2018 թվականի գործունեության ամփոփումը մեկնարկեց Սրբազանի օրհնությամբ ու Տերունական աղոթքով: «Կարիտասը մի պարզ աշխատավայր չէ, որ կարելի է մտնել ու լավ ամսականով մի պաշտոն զբաղեցնել։ Կարիտասը մարդասիրական, բարեսիրական մի առաքելություն է, որի մտահոգությունը հասարակական կյանքը բարելավելը, մարդուն օգնելը, հիվանդներին բուժելը, հաշմանդամություն ունեցողին տեր դառնալն է․․․ Այս ոլորտներում Կարիտասի պաշտոնյաները գերազանցորեն մարդասերներ պետք է լինեն։ Զարգացնել փոխհարաբերությունները պաշտոնյաների Հետևաբար, 2019-ը բարի, սակայն խիստ տարի պիտի լինի, քանի արժեքավորումը անհատի պիտի չլինի լոկ նրանով, որ գործ է անում, այլ թե ինչ հոգիով է անում և ըստ այդմ պետք է վարձատրվի կամ շարունակի աշխատել։ Այս նպատակով մի նոր պաշտոնյա եմ ավելացնում Կարիտասի մեջ,