Հոկտեմբերի 25-ին կայացավ «Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում» խորագրով համագումարը, որին մասնակցեցին «Հայկական Կարիտաս»-ի Նախագահը, անձնակազմը, Հայ Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչները, Կարիտաս Ռումինիայի, Կարիտաս Եվրոպայի, Կարիտաս Վրաստանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, Լոռէ փրկարար ջոկատի, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Շիրակի մարզի համայնքապետերը: Համագումարի նպատակն էր ամփոփել պիլոտային ծրագրի արդյունքները, քննարկել ԱՌՆ վերաբերող հարցերը համայնքային մակարդակով, գտնել համագործակցության հարթակներ գործընկեր կազմակերպությունների հետ՝ պետական կառույցների, համայնքապետերի, հասարակական կազմակերպությունների:
Ինչպես նշեց «Հայկական Կարիտաս»-ի Նախագահ Ռաֆայել Արք. Մինասյանը. «Ուրախ եմ, որ այսքան անվանի մասնագետներ են հավաքվել՝ միմյանց հետ կիսելու ունեցած փորձառությունը եւ գտնելու լուծումներ աղետալի իրավիճակներից խուսափելու եւ նման իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու համար:»
Նշվեց տեղական մակարդակի ԱՌՆ համայնքային գործողությունների կարեւորությունը՝ շահառուներն են ողջ համայնքը:

Հոկտեմբերի 25-ին կայացավ «Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում» խորագրով համագումարը, որին մասնակցեցին «Հայկական Կարիտաս»-ի Նախագահը, անձնակազմը, Հայ Կաթողիկէ առաջնորդարանի ներկայացուցիչները, Կարիտաս Ռումինիայի, Կարիտաս Եվրոպայի, Կարիտաս Վրաստանի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱՌՆԱՊ-ի, Լոռէ փրկարար ջոկատի…