«Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 15-ին Գյումրիում կայացավ «Սարապատ խոշորացված համայնք. զարգացման հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող ֆորումը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Հայկական կարիտաս» ԲՀԿ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Բիոսոֆիա» ՀԿ կոնսորցիումի կողմից իրագործվում է «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից:
Միջոցառմանը, բացի մարզային իշխանությունների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, ներկա էին խոշորացված համայնքների բնակիչները: Ֆորումին Սարապատի օրինակով ներկայացվեցին խոշորացված համայնքների խնդիրներն ու արդեն խոշորացումից հետո իրականացված աշխատանքները: 2011 թվականից հանրապետությունում իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիրը՝ որպես համայնքների միավորման միջոցով տնտեսապես ուժեղ և ֆինանսապես կայուն համայնքների ձևավորմանն ուղղված գործընթաց:
«Արեգակ» փուռ և սրճարանի մարքեթինգի և բրենդինգի մասնագետի համար
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոմիության, Ավստրիայի Զարգացման Գործակալության, Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 20.09.2019
1. Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին,
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր 2017 թվականի տարեկան հաշվետվության տպագրության համար հայտարարում է տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ:
Կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են
- 21*25 չափս
- Կավճապատ /4+4/
- Միջուկ 32
- Կազմը՝ /4+4/ 300 կավճապատ , տեղային-փայլուն /UV/
- Ժամանակացույց (աշխատանքի կատարման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 10 օրը)
Քանակ՝ 500 օրինակ
Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը
- Գնային առաջարկ
- Նախկինում արված աշխատանքների պորտֆոլիո
Ծախսեր և ֆինանսավորում
Պայմանագիրը կկնքվի ֆիքսված գնի հիման վրա:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրի բուժքրոջ թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Գյումրի
Զբաղվածության ժամկետները. 1 տարի, երեք ամիս փորձարարական շրջանով. աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:
Աշխատանքի նկարագրությունը. ծառայություններ մատուցել և օժանդակել ծրագրում ներգրավված միայնակ անօգնական ծերերին տանը:
Հիմնական պարտականությունը
- Յուրաքանչյուր հիվանդի համար կատարել մանրամասն բժշկական գրառումներ ամբողջ նախնական զննման մասին;
- Հետամուտ լինել շահառուի առողջական վիճակի զարգացմանը,
- Շահառուին ապահովել անհրաժեշտ առկա դեղորայքով,
- Անհրաժեշտության դեպքում, այցի ժամանակ պատրաստ լինել առողջական / սոցիալական օժանդակություն / խորհրդատվություն ցուցաբերել շահառուին,
«Սաբինե» փոքր խմբով տուն
Ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար
Ծրագրի տևողությունը՝01․12․2017-01․04․2021
Վայրը՝ Վանաձոր
Շահառուների թիվը՝ 8-10 երեխաներ և նրանց ընտանիքներ
Նպատակը՝
Նպաստել Լոռու մարզում խոշոր մանկատների ապաինստիտուցիոնալիզացման գործընթացին և ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայության համակարգի զարգացմանը
Նկարագրություն՝
ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումների այս ժամանակահատվածում ծրագիրն առաջարկում է ընտանեկան տիպի այլընրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելն այն երեխաների համար, որոնք չունենալով ընտանիքում ապրելու հնարավորություն՝ հայտնվել են դժվարին կացության մեջ:









