author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

Կնքվեց համագործակցության քառակողմ հուշագիր:

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիրը: Դեկտեմբերի 14-ին Գյումրու «Կոմերցիոն կենտրոն»-ի նիստերի դահլիճում պատասխանատուները ծրագիրը ներկայացրին շահառու դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին:
Մինչ ծրագրի մեկնարկը «Հայկական Կարիտաս» -ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը շնորհավորելով բոլորին ծրագրի մեկնարկի առթիվ հույս հայտնեց, որ այն երկար ու արդյունավետ ընթացք կունենա:
Ողջունելով ծրագիրը Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը փաստեց՝ նմանատիպ ծրագրերը կնպաստեն ներառականության տարածմանը: «2019 թվականից Շիրակի մարզում ներառականությունը կդառնա համընդհանուր և կամա թե ակամա բոլոր դպրոցները լինելու են ներառականություն իրականացնող: Սա խիստ անհրաժեշտ փոփոխություն է մեր կրթական համակարգում: Ներառականությունը, բացի կրթությունից, սահմանափակումների վերացումն է շատերի համար:

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունը «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ տպագրության համար՝ կից տրված ձևաթղթի հիման վրա:

Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է փակ ծրարով (ծրարի վրա պետք է նշել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիր) ներկավացվեն «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակ (ք. Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանց 3) կամ սքան արված տարբերակը ուղարկել g.norikyan@caritas.am  կամ  a.maghakyan@caritas.am էլ հասցեներին մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը, ժամը 12:00 (գնային առաջարկի ձևը կցված է):

Առաջարկի ուսումնասիրությունը տեղի կունենա  ս/թ դեկտեմբերի 14-ին «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.

«Ծխական հասարակական խորհուրդներ Հյուսիսային Հայաստանում»

«Ծխական հասարակական խորհուրդներ Հյուսիսային Հայաստանում»

Ծրագրի տևողությունը` 01.04.2022թ. – 31.03.2023թ.

Շահառուներ`

Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի Շիրակի մարզի 12 գյուղերի ծխական առաջնորդները և կամավորները: Ծրագրի շահառուներն են տասերկու գյուղերի բնակչության 75 %-ը:

Վայրը` Շիրակի մարզ՝ գյուղ Փանիկ, Լանջիկ, Արևիկ, Ազատան,Մեծ Սեպասար, Բավրա, Ղազանչի, Սիզավետ, Սարագյուղ,Արփենի, Հովտուն, Ձիթհանքով

 

Ծրագրի նպատակն է՝

Բարելավել Հայաստանի հյուսիսային շրջանի 12 կաթողիկե գյուղերի կրթական և սոցիալ-տնտեսական պայմանները՝ խրախուսելով եկեղեցական սոցիալական ուսմունքով սահմանված արժեքների կիրառումը ծխական խորհուրդների կողմից՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված կամավորությանն աջակցելու և համայնքային մոբիլիզացիայի միջոցով:

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում ներառական կրթության ոլորտում աշխատել ցանկացող դպրոցների համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Շիրակի մարզի բոլոր այն դպրոցները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին.

  • Դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 300ից ավել է
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ընդհանուր աշակերտության թվի 5%-ը
  • Գործում է դպրոցին հարակից մանկապարտեզ
  • Մանկապարտեզի հետ համագործակցելու ցանկություն կա և փորձ
  • Դպրոցն ունի գործող ակտիվ ծնող-խորհուրդ
  • Դպրոցում, հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի, սովորում են հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներ /օր.՝ սիրիահայեր, փախստականներ, վերադարձողներ և այլն/

Մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցները պետք է լրացնեն հայցադիմում, որի համար կարող են դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ գլխամասային գրասենյակ հետևյալ հասցեով՝ Գյումրի,

Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար

Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2018-31.12.2019

Վայրը՝ ք. Գյումրի և Շիրակի մարզի 3 գյուղական համայնքներ

Շահառուներ և թիրախ խմբեր՝

  • 4 դպրոց Գյումրիում, 3 դպրոց գյուղական համայնքներում
    • 14 դպրոցի ադմինիստրատիվ աշխատող, 22 մանկավարժ
    • 23 ծնողական խորհրդի ներկայացուցիչ
  • 4 մանկապարտեզ Գյումրիում, 3 մանկապարտեզ գյուղական համայնքներում
    • 7 մանկապարտեզի տնօրեն, 35 մանկապարտեզի դաստիարակ
    • 2 տարածաշրջանային մանկավարժահոգեբանական աջակցման և գնահատման կենտրոններ

Գյումրիում և Արթիկում

  • Հայկական Կարիտասի ʺՓոքրիկ Իշխան Կենտրոնʺ Գյումրիում՝ 17 աշխատակազմի անդամներ,