«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գյումրու «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի նկարչության խմբակի երեխաները, մայիսի 16-ին, 17-ին և 21-ին մասնակցեցին Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից կազմակերպված կավագործության խմբակին: Դասընթացները անց են կացվել 3 փուլով՝ առաջին օրը ծանոթություն երեխաների հետ և նրանց հմտությունների գնահատում, երկրորդ օրը բուն աշխատանքային պրոցես և վերջին՝ երրորդ փուլում աշխատանքների վերջնական մշակում և թրծում:
Պատկերասրահի էքսկուրսավար` Միքայել Վարդպարոնյանը նշում է, որ սա նաև արտ թերապիա է: Երեխաներից Լյովա Վարոսյանն այնքան հետաքրքրվեց կավագործությամբ, որ նույնիսկ մտածում է հետագայում այս գործում մասնագիտանալ և դառնալ կավագործ,իսկ մյուս երեխաների համար սա պարզապես հաճելի աշխատանք է, որով կարելի է զբաղվել ազատ ժամանակ:


ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության միջազգային օր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրադային երկրներում» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա, ֆլեշմոբ և մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին։ Երիտասարդները կցեցին ավանդական դարձած քվիլտի կտորները, իսկ հետաքրքրված անցորդները, մոտենալով ՁԻԱՀ-ի իրազեկման սիմվոլ հանդիսացող ժապավեն-ստենդին, կարմիր ժապավեններ ամրացրեցին՝ հարգելով ՁԻԱՀ-ի հետևանքով մահացածների հիշատակը։ Այնուհետև տեղի ունեցավ մոմերով երթ Վարդանանց հրապարակից դեպի Թատերական հրապարակ։







