author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

Բարերարների այցն Արտաշատի կենտրոններ

Ռաֆայել Սրբազան Մինասյանը եւ Մերձավոր Արեւելքի Կաթողիկե  բարեգործական ասոցիացիայի Ծրագրերի ղեկավար Թոմաս Վարգեսը եւ Հանրային կապերի պատասպանատու Մայքլ Լա Ցիվիտան այցելեցին Արտաշատ` ծանոթանալու այստեղ գործող ծրագրերի հետ: Սկզբում նրանք այցելեցին «Տարեցների տնային խնամք» գրասենյակ եւ հանդիպեցին անձնակազմի հետ եւ քննարկեցին աշխատանքային հարցերը: Ավելի լավ պատկերացում կազմելու համար նրանք նաեւ այցելեցին շահառուներին, ծանոթացան նրանց խնդիրների եւ այն աշխատանքի հետ, որ կատարվում է «Տարեցների տնային խնամք» ծրագրի անձնակազմի կողմից:

Այնուհետեւ նրանք այցելեցին «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն: Երեխաները նրանց դիմավորեցին ծափողջույններով եւ ավանդական աղուհացով: Իսկ անձնակազմը հյուրերին ներկայացրեց երեխաների հետ կատարվող աշխատանքը, ինչպես նաեւ ցուցադրվեցին երեխաների ձեռքի աշխատանքները, առօրյա կյանքը, խմբակների աշխատանքը:

Բժիշկ Թոմ Քաթինայի այցը «ՀայկականԿարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

Մայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար: Բժիշկ Թոմ Քաթինան ծնվել է Նյու Յորքում եւ բժշկի դիպլոմը ստացել է Միացյալ Նահանգների Դյուկ համալսարանում:

1990թ.-ին բժիշկ Քաթինան միացավ Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդին, որը, ի դեպ, եղել է «ՀայկականԿարիտաս»-ի առատաձեռն աջակիցը: Մինչ Սուդան մեկնելը, բժիշկ Թոմը եղել է զինվորական բժիշկ, ինչպես նաեւ աշխատել է Քենիայում, այդ թվում Նայրոբիի ետնախորշերում:

Բժիշկ Վիկի Կապրիելյանի կողմից կազմակերպված բարեգործական դասընթաց

Մարդու տարիքի հետ նրա առողջությունը դառնում է ավելի խոցելի և ավելի մեծ ուշադրություն է պահանջում: Հատուկ խնամակալների (հիվանդապահների) կողմից համապատասխան բուժումները, խնամքը եւ դեղորայքի տրամադրումը դառնում է ուղղակի անհրաժեշտություն, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում չի գործում:

2017թ.-ի հունիսը Հայկական Կարիտասի «Տնային խնամք» ծրագրի զարգացման համար կարեւոր շրջափուլ էր: Տեղի ունեցավ 2016թ-ի ամռանը կայացած 3-օրյա անվճար դասընթացների շարունակությունը, որը նախատեսված էր Հայկական Կարիտասի, հայաստանյան խնամքի հաստատությունների եւ ՀԿ-ների բուժքույրերի համար: Այս անգամ եւս, դասընթացները վարում էին բժշկական գիտությունների թեկնածու, ԸԲԱԱ-ի (Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիա) անդամ, Քեմփբելի համալսարանի «բժշկական կրթություն և զարգացում» ֆակուլտետի դեկան Վիկտորիա Կապրիելյանը և նրա թիմը:

«Հայկական Կարիտասի կամավորական կորպուս»

«Հայկական Կարիտասի կամավորական կորպուս»-ին անհրաժեշտ են խնամողի օգնական կամավորներ` կազմակերպության Վանաձորի «Սաբինե» փոքր խմբով տուն ծրագրի շրջանակներում` փոքր տան անձնակազմին՝ երեխաների ցերեկային խնամքի իրականացման գործընթացում աջակցելու նպատակով:

Մեր թիմին կարող են միանալ երեխաներին շատ սիրող, բարեխիղճ, եռանդուն, սրտացավ անձինք, ովքեր կարող են իրենց ինքնակենսագրությունները ներկայացնել մինչև հուլիսի 3 հետևյալ էլ. հասցեներին՝ s.tokmajyan@caritas.am կամ t.simonyan@caritas.am

Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի և 3 սոցիալական գովազդների նկարահանման պահանջները

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ժամանակացույց՝ հուլիս-օգոստոս, 2018
Աշխատանք՝ Ֆիլմի և սոցիալական գովազդների նկարահանում
Վայրը՝ Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ հուլիս, 2018

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի և 3 սոցիալական գովազդների նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է Եվրոպական միության, Ավստրայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում:

Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» հկ-ի կողմից: Ծրագրի նպատակն այն է, որ կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվեն կրթության իրենց իրավունքից,