author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1318 entries.

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Ծրագրի տևողությունը՝ 2019.01.02 – 2019.09.08

Շահառուների թիվը՝ 120

Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ

Նախապատմություն 

Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե»  Փոքր Խմբով Տան ծրագրում խնամող-դաստիարակի թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի, հետագայում երկարաձգման հնարավորությամբ
Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված աշխատանքներ, մասնավորապես՝

  • կրթադաստիարակչական,
  • երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, , ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի, գիշերային քնի կազմակերպում,
  • տնայցեր,
  • երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
  • աշխատանքային փաստաթղթերի լրացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • երեխաների խնամքն ավելի արդյունավետ կազմակերպման առաջարկների ներկայացում,

Ծառայության մատուցման գնահարցում

«Հայկական Կարիտաս» բհկ-ի կողմից իրականացվող«Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում ս/թ փետրվարի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունենալու կոնֆերանսի, որի ժամանակ նախատեսվում է հյուրասիրություն 150 անձի համար:

Այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ծառայություն մատուցելու փորձ և հետաքրքրված են մեր առաջարկով, կարող են լրացնել ներքևում տրված ձևաթուղթը և ստորագրված ու կնքված տարբերակը ներկայացնել «Հայկական Կարիտաս» բհկ-ի գրասենյան (ք. Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբանցք 3, տ.8) կամ սքան արված տարբերակը ուղարկել հետևյալ էլ հասցեներին՝ info@caritas.am  g.norikyan@caritas.am  a.maghakyan@caritas.am

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37495131686 /Անի Մաղաքյան, ծրագրի համակարգող/:

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրի Վանաձորի բաժնում` սոց.ծառայողի թափուր հաստիքի համար:

Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձարարական շրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Մատուցել ծառայություններ և օժանդակել ծրագրում ներգրավված միայնակ, անօգնական ծերերին տնային պայմաններում:

Աշխատանքային պարտավորությունները.

  • Հետևել տան մաքրությանը/հարդարմանը
  • Հետևել ծերերի անձնական հիգիենային, անհրաժեշտության դեպքում լողացնել
  • Պատրաստել սնունդ, կերակրել միայնակ ծերերին:
  • Կատարել գնումներ/ վճարումներ` ըստ անհրաժեշտության
  • Ապահովել լվացքի տեղափոխում ծրագրային լվացքատուն
  • Համբերությամբ լսել ծերերին,

«Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության խթանումը խոշորացված համայնքում»

«Քաղաքացիական մասնակցության եւ թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով»

Ծրագրի տեւողությունը՝ 12 ամիս

Իրականացման վայր՝ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրեր.  Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդագյուղ, Ցողամարգ, Փոքր Սարիար

Նպատակ՝ ծրագրի նպատակն է խթանել մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման մեխանիզմների ներդրումը խոշորացված համայնքում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ապահովել շահագրգիռ կողմերի ավելի լայն մասնակցությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Խնդիրներ՝

  • Սարապատ խոշորացված համայնքում սոցիալական զարգացման խթանում քաղաքացիական մասնակցությունը մոբիլիզացնելու,