author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրում սոցիալական աշխատողին ժամանակավոր փոխարինելու համար ծառայության պայմանագրով:

Վայրը՝ ք. Գյումրի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոն
Տևողությունը՝ 6 ամիս,
Աշատանքային ժամերը՝ 09։30-17։30
Աշխատանքի սկիզբը՝ 20.07.2020
Դիմելու վերջնաժամկետ՝ 12.07.2020

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության,

Բժշկական արտահագուստից մինչև սննդի փաթեթներ. Հայկական Կարիտասի քայլերը Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու ուղղությամբ

Մինչ բնակչությունը կարանտինի մեջ է և բժիշկները առաջնագծում պայքարում են համավարակի դեմ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր 25 ամյա գործունեությանը, շարունակում է նպաստել երկրում իրավիճակի մեղմացմանը՝ իր կոչմանը համահունչ գործողություններով։

Արտակարգ դրության առաջին իսկ օրերին, կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը՝ տարաբնույթ աջակցություն տրամադրելով համայնքներում։ Առաջին ու ամենակարևոր գործողությունը, Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում, 200 դիմավահան և 200 բժշկական արտահագուստի տրամադրումն էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին և շտապօգնության կայանին։

Սոցիալական ինքնամեկուսացման պայմաններում շատ ընտանիքներ հայտնվեցին դժվարին կացության մեջ։ «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանի 4 մարզում 1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրեց ինչպես իր շահառուներին՝ միայնակ և անժառանգ տարեցներ,

Ապրել կողք կողքի

2019թ. նոյեմբերից մեկնարկեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական և որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը, որի նպատակներից մեկն է Շիրակի մարզի բարձրագույն և միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների վերաբերմունքի փոփոխությունը և նրանց՝ որպես համագաղափարակիրների, մեծ ներուժի օգտագործումը՝ ներառականությունը կրթության մեջ ավելի արագ և սահուն իրականացնելու գործընթացում:
COVID-19 համավարակի օրերին, երբ բնակչության մեծ մասը փակված է տանը՝ անկախ տարիքից կամ սոցիալական կարգավիճակից, երազում է պարզապես քայլել փողոցով՝ ունենալով «սահմանափակ կարողություններ»։
Ստորև ներկայացվում է գործընկեր ուսումնական հաստատությունների ուսանողների մտքերը սահմանափակ կարողությունների մասին։

Իոլանտա Խաչատրյան. «Արդեն մեկ ամիս է՝ տանն եմ, զգում եմ, որ այս ամենը վատ է անդրադառնում իմ հոգեվիճակի վրա:

«Հայկական Կարիտաս»-ը իր շահառուների և պետության կողքին է:

Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտաս»-ը ձեռք է բերել և մարզպետարանին տրամադրել 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվելու են ինչպես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, այնպես էլ այլ հաստատությունների: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՌԵՆՈՎԱԲԻՍ, Կարիտաս Ավստրիայի /ԻՆՆՍԲՐՈՒԿ/ և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ:

Անհրաժեշտության դեպքում, մնացած գումարով ևս «Հայկական Կարիտաս» ձեռք կբերի և կտրամադրի պահանջված պարագաները:

Կարևորելով ժամանակին ստացված օգնությունը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ արագ արձագանքի ու պատրաստակամության համար: «Իրականացվում են կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներ: Ամբողջ աշխարհում մեծ է պաշտպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Ճիշտ է, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայի բացը,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ «Արեգակ» փուռ-սրճարանում բարմեն-մատուցողի համար

Ամսաթիվ՝ 06.03.2020

1. Ներածություն
«Արեգակ» ներառական փուռ և սրճարանը հիմնել է Գյումրիում, որը գործում է որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռ-սրճարանը հանդիսանում է կարևոր գործոն  Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկն է Գյումրիում փուռ- սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:

2.Ծրագրի նպատակն է՝

2.1.