ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ժամանակացույց՝ հուլիս-օգոստոս, 2018
Աշխատանք՝ Ֆիլմի և սոցիալական գովազդների նկարահանում
Վայրը՝ Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ հուլիս, 2018
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի և 3 սոցիալական գովազդների նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է Եվրոպական միության, Ավստրայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում:
Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի և «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» հկ-ի կողմից: Ծրագրի նպատակն այն է, որ կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվեն կրթության իրենց իրավունքից,