Ծրագրի տևողություն՝ 15 ամիս, 01.09.2021-30.11.2022
Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ
Անմիջական շահառուներ
Արցախյան պատերազմի արդյունքում խոցելիություն ձեռք բերած ընտանիքներ, մասնավորապես՝
- Արցախից տեղահանված ընտանիքներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով հաստատվել են Լոռու մարզի որևէ բնակավայրում,
- Լոռու մարզում բնակվող ընտանիքներ, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են տան հիմնական կերակրողին,
- Լոռու մարզում բնակվող ընտանիքներ, որոնց հիմնական կերակրողը պատերազմի արդյունքում ձեռք է բերել անաշխատունակություն։
Շահառուների թիվը՝ 150 ընտանիք/ 750 անձ
Ծրագրի նպատակը
Աջակցել պատերազմից տուժած տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական ինքնապահովման վերականգմանը։
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտասը» նախատեսում է հետևյալ գործողությունները՝
1․ պատերազմից տուժած 150 ընտանիքների հետ իրականացնել սոցիալական աշխատանք և ուղղորդում՝ հասանելի դարձնելու համար սոցիալական,









